Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ

18/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ, Երկրների եւ աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների. դոկտոր

Մանրապատումներ-թեզիսներ արեւային թեմաներով

Ո՞րն է գազի թանկացումներին մեր արժանի պատասխանը: Իհարկե, դա Հայաստանի ուշացած հելիոֆիկացիան է: Լավ է ուշ, քան երբեք: Հելիոֆիկացիան Հայաստանի ճակատագիրն է եւ ոչ միայն. ողջ աշխարհի ճակատագիրն է: Էներգետիկ ճգնաժամը երկրորդ անգամ է թակում մեր դուռը: Առաջին անգամ դրա դառնությունը մենք ճաշակեցինք 90-ական թվականների սկզբին: Այսօր մենք կռիվ ենք տալու Էներգետիկ ճգնաժամի երկրորդ ալիքի դեմ` մեր իսկ կարճատեսության ու հանցագործ անգործության պատճառով: 93 թվականին մենք արդեն կարող էինք սկսել Հայաստանի գյուղական բնակավայրերի հելիոֆիկացիան: Իր «Արեւ» շատ խոստումնալից ծրագրով ակադեմիկոս Պարիս Հերունին ավելի հեռուն էր գնացել, պատրաստ էր արտադրել եւ արտահանել իր արեւային էլեկտրակայանները: 20 տարի անց, հայերի փոխարեն, Հերունու տիպի արեւային էլեկտրակայանը փորձարկում են Հարավային Կորեայում, ամոթ մեզ: Իսկ մեր իշխանությունները այդպես էլ չըմբռնեցին, որ Հայաստանի էներգետիկ անկախության, էներգետիկ անվտանգության, էներգետիկ կենսունակության եւ ընդհանուր կենսունակության բանալին հենց արեւի էներգիայի լիարժեք օգտագործումն է, որ գիտնականները, առանց պետության աջակցության, ի վիճակի չեն ինքնուրույնաբար կյանքի կոչելու նման ծավալուն ծրագրեր: Արեւային տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացումը թույլ կտար ոտքի հանել մեր ողջ տնտեսությունը` ապահովելով երկրի կայուն զարգացումը տասնամյակների հեռանկարով: Աստված մեզ երկրորդ անգամ է ստիպում, որ մենք ճաշակենք էներգետիկ ճգնաժամի դառը պտուղները, որ մենք լրջորեն մտածենք հելիոֆիկացիայի նման խնդիրների մասին, փորձենք լուծումներ գտնել եւ ապա մտածել մեր գիտելիքները, փորձը եւ համապատասխան տեխնիկան ու տեխնոլոգիաները այլ երկրներ արտահանելու մասին, դուրս գալ միջազգային շուկաներ, որոնց ծավալները 2020 թվականին, ըստ Անգելա Մերկելի եւ Բարաք Օբամայի հայտարարած տվյալների, հասնելու են 40 տրիլիոն դոլարի: Աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում Հայաստանը կարող է իր ուրույն տեղը գրավել անհատական կոմբինացված հելիոհամակարգերի վրա հիմնված արեւային փոքր էներգետիկայի համաշխարհային շուկայի մեջ` իր 8 տրիլիոն դոլարի հասնող ծավալներով: Արժե այստեղ մտածել մեր անելիքների մասին: Ուրիշ անգամ նման հնարավորություն մեզ կարող է նաեւ չընձեռնվել: Էներգետիկ այդ չարաբաստիկ ուղտը այսօր մեր դռանն է չոքել, վաղը, որոշակի հաջորդականությամբ, մեկիկ-մեկիկ չոքելու է բոլոր երկրների դռներին` աշխարհի տարբեր մասերում: Քաղաքական եւ տնտեսական առումով շահեկան դիրքերում կհայտնվեն այն երկրները, որոնք ջուր չեն ծեծի, ժամանակին եւ լրջորեն կզբաղվեն արեւային էներգետիկայով, կստեղծեն համապատասխան տեխնիկատեխնոլոգիական բազաներ: Եթե գլոբալ էներգետիկ եւ էկոլոգիական խնդիրները ժամանակին չլուծվեն, ապա մարդկությունը պետք է նախապատրաստվի դիմավորելու էներգետիկ ճգնաժամի 9-րդ ալիքը, որը, ամենայն հավանականությամբ, գալու է 3-րդ համաշխարհային պատերազմի տեսքով: Այսօր մենք հնարվորություն ունենք սկզբունքորեն լուծելու երկրների հելիոֆիկացիայի խնդիրը` ընթացքից ապահովելով նաեւ Հայաստանի առաջատար դիրքերը աշխարհում եւ լիդերի կարգավիճակը այդ բնագավառում:

Ի՞նչ է հելիոֆիկացիան: Հունարեն հելիոս-արեւ եւ լատիներեն facio-անում եմ բառակապակցության հետեւում կանգնած է արեւային տեխնիկայի եւ արեւային տեխնոլոգիաների զանգվածային կիրառման գործընթացը գյուղական բնակավայրերում: Հայաստանում եւ Ղարաբաղում մենք ունենք 350.000 գյուղացիական տնտեսություններ եւ եւս 5 միլիարդ գյուղական բնակչություն աշխարհի տարբեր երկրներում, որոնք եւ ձեւավորելու են մեր ներքին եւ արտաքին շուկաները: Այսօր իմաստ չունի խոսել արեւային տեխնիկայի կարեւորության մասին, դրա մասին շատ է խոսվել: Այսօրվա քննարկման հիմքում մենք պետք է դնենք Հայաստանում հելիոտեխնիկական արդյունաբերության նոր ոլորտի ստեղծման եւ հելիոֆիկացիայի անցկացման իրատեսական հնարավորությունների հարցը` վեր հանելով այն օբեկտիվ եւ սուբեկտիվ հանգամանքները, որոնց պատճառով 20 տարի շարունակ մեր երկրում ձախողվում են տարբեր արեւային ծրագրերի իրագործման բոլոր փորձերը: Հելիոֆիկացիայի միջոցով մենք կարող ենք լուծել մեր բազմաթիվ եւ բազմաբնույթ անլուծելի թվացող խնդիրները: Որո՞նք են դրանք:

Այսօր հունիսի 18-ին, ժամը 13-ին Թեքեյան կենտրոնում համապատասխան մասնագիտական ելույթներով փորձենք բացել փակագծերը ` սիրով հրավիրելով մեր ընթերցողներին մասնակցելու կայանալիք արեւային քննարկումներին:

Պարզ է, որ հելիոֆիկացիան կարող է լայն հնարավորություններ բացել մեր համազգային խնդիրների լուծման համար: Տիգրան Մեծից հետո հելիոֆիկացիան իր նշանակությամբ չի զիջելու հայ ժողովրդի պատմական այնպիսի շրջադարձային իրադարձությունների, ինչպիսիք են եղել Ավարայրի ճակատամարտը, գրերի գյուտը, քրիստոնեության ընդունումը, Սարդարապատի ճակատամարտը, Շուշիի ազատագրումը: Այս կարեւոր գործընթացը չի կարելի անհիմն ձեւով անընդհատ ձգձգել: Մեր մասնագետները այսօր պատրաստ են եւ ի զորու են լուծելու բոլոր նշված խնդիրները, բայց, չգիտես ինչու, միշտ հայտնվում են անկախատեսելի եւ անտեսանելի սատանայական խոչընդոտներ, որոնք արգելափակում են հելիոֆիկացիայի գործընթացը` թյուրիմացության մեջ գցելով մեր հասարակությանը: Խնդրեմ, մեկ կոնկրետ օրինակ: ՀՀ Անվտանգության խորհրդում կատարած իր վերջին ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը առաջին անգամ հրապարակավ խիստ կարեւորեց արեւի էներգիայի օգտագործումը: Շատ լավ, ես այն սրտանց ողջունում եմ: Բայց այս դեպքում ինչո՞ւ է շեշտադրվում դրա իրականացման տարբերակներից ամենաանտրամաբանական եւ առայժմ տնտեսապես չարդարացված ֆոտոպանելային փակուղային տարբերակը` անտեսելով առավել կարեւոր եւ բուն հայկական ծագմանՙ Հերունու ու Համազասպյանի ուղղությունները: Եթե ֆոտոպանելային ուղղությունը այսօր աշխատող լիներ, ապա, հավատացեք, Ճապոնիան մեկ տարում կլուծեր իր բոլոր էներգետիկ խնդիրները, իսկ հաջորդ տարում կլուծեր մեր եւ համայն աշխարհի արեւային էներգետիկայի խնդրիները` օգտագործելով կիսահաղորդչային տեխնիկայի բնագավառում ունեցած իր չափազանց մեծ հնարավորությունները: Մեր երկրի նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին սպասարկող փորձագետները եւ ակտիվ քաղաքական գործիչները թող մեզ թյուրիմացությունների մեջ չգցեն եւ չուղղորդեն կեղծ արահետներով` իրենց ֆոտոպանելային գաղափարներով եւ գազի թրիքային այլընտրանքներով ու չփորձեն մեր երկիրը հետ պահել իր կայուն զարգացման ուղուց:

Իմիջիայլոցՙ թրիքի մասին: Սառնաղբյուր գյուղում, որտեղից մենք 2008 թվականից հույս ունեինք սկսել Հայաստանի եւ աշխարհի հելիոֆիկացիան` հիմնվելով մեր հայկական տարբերակի վրա, կան 2300 խոշոր եղջյուրավոր անասուն եւ 2700 ոչխար: Դրանց արտադրած թրիքից տարեկան ստացվում է մոտ 1400 տոննա ցան (աթար), որը գյուղի հիմնական վառելիքային ռեսուրսն է եւ որը տարեկան կարող է տալ 5.8615201 գիգավատտ ընդհանուր ջերմային էներգիա: Հելիոֆիկացիայի պարագայում Սառնաղբյուրը կստանար 41.6 գիգավատտ արեւային ջերմային էներգիա ( 1400 տոննա ցանից 7 անգամ ավելի): Նման էներգիա արտադրելու համար մեր Մեծամորի ԱԷԿ-ը պետք է աշխատի 4 օր ու գիշեր եւ եւս 8 ժամ: Ահա թե ի՞նչ է կորցրել եւ ամեն տարի կորցնելու է չհելիոֆիկացված Սառնաղբյուրը, որը 2008 թվականին չընկալեց եւ լուրջ չընդունեց հելիոֆիկացիայի մեր առաջարկը: 1400 տոննա ցանը վառելիք է միայն ճարահատյալ: Այն կարող էր նաեւ այդ ծավալներով չվառվեր, չմոխրանար եւ ծառայեր իր ավելի կարեւոր եւ բուն նպատակին` որպես անգնահատելի օրգանական պարարտանույթ, մեծ վնաս չէր հասցնի բնությանը: 1400 տոննա ցանի այրման համար պահանջվում է 2380 տոննա թթվածին: Այրման հետեւանքով մթնորլորտ է արտանետվում 2282 տոննա ածխաթթու գազ: Սառնաղբյուրի 5000-անոց բնակչությունը տարեկան շնչում է 109.5 տոննա թթվածին , որը 21.7 անգամ պակաս է ցանի հետ մսխվող թթվածնից: Ահա եւ մեր թրիքի թվաբանությունը: Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 7 միլիոն դոլարի դիմաց ճապոնացիներին խոստանում էր տրամադրել ածխաթթու գազի արտանետման համար Հայաստանին տրամադրված մեր կիոտոյական կվոտաները: Այս ի՞նչ ենք անում, պարոններ: Բա մեզ ամոթ չէ՞, 21-րդ դարում ենք ապրում:

Այսօր, առավել քան երբեւիցե, մեր տնտեսական եւ քաղաքական գործիչները ասպարեզը պետք է զիջեն տեխնոկրատներին: Բավական է: Եկել է զանգերը կախելու ժամանակը: Ճառ ասողները առժամանակ կարող են դադար առնել: Հայաստանի տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամերը հնարավոր է հաղթահարել միայն գիտատեխնիկական առաջընթացի ճանապարհով: Սա աքսիոմա է: Հայաստանի անելանելի թվացող մեր իրավիճակի համար տեղին է հիշատակել չինական հայտնի ասացվածքը. ամենաանելանելի իրավիճակներում մարդկանց համար մնում է, առնվազն, եւս 16 ելք: Այդ ելքերից մեկը Հայաստանի հելիոֆիկացիան է, անշուշտ, սառնաղբյուրյան թրիքից եւ ադրբեջանական բարեգործական գազից հետո կամ առաջ` ինչպես նպատակահարմար կգտնեն մեր ստրատեգները: Նրանք շատ են, նստած են վերեւում եւ ավելի հեռուն են տեսնում: Ասում ենՙ էշի գազով գոմ չես տաքացնի: Հույսներս պետք է դնենք մեզ ի վերուստ տրված առողջ բանականության եւ ամենազոր արեւի վրա: Ընդունենք սրանք որպես Աստծո պարգեւ եւ Աստծո պատգամ:

Նախորդ գրառումը

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑ»

Լրահոս

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք...

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի  ականապատված Հորմուզի հարավային նեղուցով անցնելու փորձից հետո մի տանկեր հրդեհվել է, մինչդեռ երկու այլ նավեր...

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ...

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական