«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն
2013 թ.-ի մայիս ամսին կաթնամթերքի շուկայում գների թանկացումից հետո համապատասխան պետական լիազոր մարմինների ուսումնասիրությամբ պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազեցում:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության դիտարկումներով պարզվել է, որ 2013 թ.-ի մայիսի 10-ից մինչ օրս կաթնամերքը թանկացել է 8-12 %-ով (առանձին դեպքերումՙ մինչեւ 15%) եւ մինչ օրս որեւիցե փոփոխության չի ենթարկվել. ընդ որումՙ հավասարապես թանկացել են թե՛ այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաեւ չոր կաթ (թերեւս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքիՙ կաթի փոշու թանկացմամբ), թե՛ այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (երբ կաթի մթերման գինը նվազել է):
Համապատասխան պետական լիազոր մարմինների գրանցած գների նվազումը ոչ մի կապ չունի արտադրողների սահմանած առաքման նոր գնի հետ եւ ուղղակիորեն պայմանավորված է իրացման ցանցի գնային քաղաքականությամբ:
Ակնկալում ենք, որ վերոնշյալ փաստերով համապատասխան պետական լիազոր մարմինները կիրականացնեն նոր ուսումնասիրություններ եւ գործողություններ:
Տեղեկատու հեռ.ՙ (+37410) 430-930