Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում Հարավային Կովկասում. RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր տարածաշրջանի պետությունները պետք է լուծեն առանց արտաքին միջամտության», – ասել է դիվանագետը՝ այս առումով օգտակար համարելով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը։
Եվդոկիմովի խոսքով՝ ներկայում համաձայնեցվում է այդ ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հաջորդ նիստի օրը։