Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել դատարանի դահլիճից, հաղորդում է BFMTV-ը:
Նշվում է, որ դատավորը դադարեցրել է Պավել Դուրովին ոստիկանությունում կալանքի տակ պահելը՝ նրա նախնական հարցաքննության և հնարավոր մեղադրանքի առաջադրման նպատակով։
Հիշեցնենք, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզում։ Դուրովն իր սեփական ինքնաթիռով էր Ադրբեջանից Ֆրանսիա մեկնել:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Դուրովը ներգրավված է «թմրանյութերի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության» մեջ՝ Telegram-ում «մոդերացիայի և օրենքի ներկայացուցիչների հետ համագործակցության բացակայության» պատճառով: