Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ ես դու, որ այդ գաղափարները վերլուծում ես, Անկախության հռչակագիրը ծննդական է, դու ծննդականը քննարկո՞ւմ ես. Մանուկյանը՝ Փաշինյանին

23/08/2024
- Նորություններ, Տեղական

Ամո՛թ է մեր երկրի համար, որ այսպիսի վարչապետ ունենք, որ չի հասկանում այդ փաստաթղթի արժեքը, դերը, այդ պատմականությունը, պետություն կառուցելու մեր դարավոր երազանքի իրականացումը, որը ոչ միայն չի հասկանում, այլ դեմ է գնում այդ փաստաթղթին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԳԽ նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նշենք, որ հենց նա է ԳԽ ամբիոնից հրապարակել ՀՀ անկախության հռչակագիրը։

ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, շնորհավորելով անկախության Հռչակագիրն ընդունելու օրվա կապակցությամբ, հայտարարել է, թե «ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների՝ սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են…: ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ…: Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները եւ ընկալումները այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են»։

«Ի՞նչ ասեմ. իսկապե՛ս շփոթված եմ ։ Ո՛չ տխրելու է, ոչ զայրանալու, ո՛չ ծիծաղելու, էյսքա՞ն ցածր մակարդակ, էյսքան անիրազեկված լինել, էսքան չսիրել քո երկրի լուսավոր էջերը, ամո՛թ է ուղղակի, ամոթի զգացողություն եմ զգում։ Մի՞թե ինքը այսքան տկար է, որ չի հասկանում այդ փաստաթղթի արժեքը, դերը, այդ պատմականությունը, էս փաստաթղթի ծննդական լինելը, պետություն կառուցելու մեր դարավոր երազանքի իրականացումը։ Այդքա՞ն փոքր են, այդքա՞ն նվաստ են, այդքա՞ն խեղճ են, ամո՛թ է մեր երկրի համար, որ այսպիսի վարչապետ ունենք, որը ոչ միայն չի հասկանում, այլ դեմ է գնում այդ փաստաթղթին»,- ասել է Արամ Մանուկյանը՝ նշելով, որ Անկախության հռչակագրի ընդունումը մեր պատմության լուսավոր կետն է, մեր պատմության 600 տարվա սպասված փաստաթուղթն է։

Նա անգրագիտություն է որակել այն միտքը, թե չեն կատարվել Հռչակագրի որոշ կետեր։ «Ախր այդ կետերը փոխվել են օրենքով, նախագահական համակարգ է Հայաստանում ընդունվել, հետո այդ ֆունկցիաներն անցել են ուրիշ գերատեսչության։ Հռչակագիրը այդ պահի համար է եղել և ֆիքսել է այդ պահի խնդիրները։ Ինքը անգամ չի տեսնում, թե կոնցեպտուալ ինչ է բերել այդ փաստաթուղթը։

Դա ապահարզան է Սովետական Միության հետ, դա ծրագրային փաստաթուղթ է, որ 40 ռեֆորմ է իր մեջ պարունակում, այդ 40 ռեֆորմը 5 տարվա մեջ իրանակացվել են և դրա արդյունքում ստեղծվել է Հայաստանի Հանրապետություն՝ ազատական տնտեսությամբ, դեմոկրատական համակարգով, ազատ խոսքի ինստիտուտներով, ժողովրդավարության բոլոր ինստիտուտների կառուցման ծրագրով և եթե այդպես է, ինչու որևէ մեկը մինչ օրս, որևէ քաղաքական անձ, կուսակցություն, այդ ժամանակ և դրանից հետո չի խոսել դրա մասին, միայն ի՞նքն էր գիտնականը, հանճարեղը, վերլուծաբանը, աբսո՛ւրդ է, աբսուրդ, անհեթեթություն և այդ ամենը միայն նրա համար, որ Ալիևին դո՞ւր գան իր ասածները։

Այսինքն՝ ինքը անկախության նոր կոնցե՞պտ է գրում։ Անկախության բանաձևերը նո՞ր է ձևակերպել Նիկոլը, որը ոչ ոք չի արել։ 200 երկիր կա, 200 երկրի անկախություն ձևակերպված են իրենց ինքնուրույն որոշում կայացնելու, սեփական կյանքը կառուցելու, սեփական դիվանագիտությունը կազմակերպելու հետ կապված փաստաթղթով։ Դա ծննդական է, դու ծննդականը քննարկո՞ւմ ես, թե թանաքը լավը չի եղել, թուղթը դեղնած ա արդեն, բա հարգանքը այդ փաստաթղթի նկատմամբ ո՞նց պետք է արտահայտվի։

Այդպես, ինքը նոր հարթության մեջ է ուզում տեսնել, անկախության, պետականության գաղափարները։ Ո՞վ ես դու, որ այդ գաղափարները վերլուծում ես։ Նորովի ես մատուցում չակերտների մեջ, դա մեր սուվերեն երկրի ծննդականն է , որտեղ ծրագրեր են, որոնք իրականացվել են հայ ժողովրդի կողմից, դրա արդյունքում հաղթանակներ են տարվել, պետականություն ենք պահել, ժողովուրդը ոգևորվել է, ժողովուրդը քաղաքացի է դարձել»,- արձանագրել է գործիչը։

Անկախության ակունքներում կանգնած Ա. Մանուկյանի խոսքերով՝ շարժման նպատակը հետևյալն էր՝ ստեղծել բարդույթներից դուրս, վախերից զերծ քաղաքացի, ինչն արվել է և արտահայտվեց 1991թ.-ի հանրաքվեով, երբ 2 մլն 40 հազար մարդ իր կամքով, ոգևորված նաև հռչակագրի դրույթներով, անկախության գաղափարով, քվեարկեց անկախության օգտին։ «Էլ չեմ ասում համարձակության աստիճանը, դրանից հետո մեկ ու կես տարի Սովետական Միություն է եղել, մենք ո՞նց ենք դիմացել։ Այդ փաստաթուղթը Սովետական Միության դեմ էր, տարի ու կես Սովետական միությունը կար , մենք պահանջում էինք մեր վալյուտային, ոսկու, ադամանդի մեր մասնաբաժինը։ Մենք դուրս եկանք Սովետական բանակային համակարգից եւ մեր բանակը ստեղծեցինք, դրամը ստեղծեցինք, դրոշը ունեցանք, սրանք անքննարկելի արժեքներ են»,- ընդգծել է Արամ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է Հռչակագրի հղումը ՀՀ սահմանադրությունից հանելու իշխանությունների ծրագրին, ապա Ա. Մանուկյանը ընդգծեց, որ դա տեղի չի ունենա։ «Ես խոստանում եմ չի լինի, չենք թողնի։ Նախ Փաշինյանը էլեմենտար, փոքրիկ թաղային մակարդակում ռեֆորմ անել չի կարող, ինչ մնաց հանրաքվե կազմակերպի։ Չի կարող, խոստանում եմ, չե՛նք թողնի։ Շնորհավորում եմ մեր ժողովրդին , այդ լուսավոր, ծրագրային, վեհ փաստաթղթի համար, – եզրափակեց պետական գործիչը։

Աղբյուր` Փաստինֆո

Նախորդ գրառումը

Մահացել է Հովհաննես Պապիկյանը

Հաջորդ գրառումը

Արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականում չի աշխատում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականում չի աշխատում

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական