Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոծակավիրուսից մինչեւ մեր քաղդասի նինջ

Մարիետա Խաչատրյան
23/08/2024
- 23 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
113
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր վիրուս է տարածվում` մոծակավիրուսը: Աշխարհի ճարտարապետները որոշել են այժմ էլ մարդկանց վախի մեջ պահել նոր վիրուսներով եւ նոր, անհայտ ծագման ու նպատակների պատվաստանյութեր պարտադրելով` այդպես հեշտ է, վախեցած մարդկանց ինչ ասես կարող ես ներշնչել, ինչ օրենսդրություն ասես կարող ես կոտրել գլխներին, եւ, ընդհանրապես, այնպես տոգորել սեփական առողջության համար մտահոգվածությամբ, որ նրանք չնկատեն, թե ինչ է բերվում նոր աշխարհակարգ ասվածով մարդկանց գլխին:

Աշխարհը շունչը պահած սպասում է, թե ո՞վ կդառնա ԱՄՆ նոր նախագահ, ռուս-ուկրաինական լարվածության գոտում Կուրսկի իրադարձությունները վեր են հանում ռուս-ուկրաինական պատերազմի նոր երեսներ, որոնցում շատ վերլուծաբաններ են նկատում ռուսական եւ ուկրաինական պետությունների` մինչեւ այժմ թաքցված խոցելի, անձեռնհաս կողմերը, իսկ ավելի հեռուն գնացող վերլուծաբանները պայմանավորվածություններ են նկատում ե՛ւ այդ իրադարձություններում, ե՛ւ մեծ խաղում:

Իհարկե, նրանից, թե ո՞ վ կլինի ԱՄՆ նախագահ, չնայած այդ երկրում խորքային իշխանության մշտական գոյությանն ու իրականացվելիք քաղաքականությանը` շատ մեծ ժամանակահատվածի համար գիտական կենտրոնների կողմից նախագծմանը, ինչ-որ սրբագրումներ կլինեն ե՛ւ աշխարհում ընթացող պատերազմներում, ե՛ւ տնտեսական ազդեցությունների աշխարհագրության եւ այլ առումներով: Այսինքն այն պարզունակ հարցը` Թրա՞մփը, թե՞ Հարրիսը, այնքան էլ ըստ էության չէ, Թրամփին շատերը չեն ընկալում որպես Սպիտակ տան ղեկավար, Հարրիսն էլ համարվում է շատ ավելի թույլ ֆիգուր, ընդ որում` Թրամփն ինքը Բայդենին դեբատներով նեղը լծելով` նպաստեց նրան, որ դեմոկրատների թեկնածուն փոխարինվեց ավելի թույլ Հարրիսով: Բայց բոլոր դեպքերում ԱՄՆ-ում կան օրենսդրական տարբերակներ նախագահի նշանակման համար այն պարագայում, եթե ոչ մի թեկնածուն էլ չհաղթի ընտրություններում:

Վերադառնալով մեր տարածաշրջանին եւ մեր շուրջը տեղի ունեցողին` դիտարկելով, որ ամառը ոչ մի խնդրում թեթեւացում չբերեց ոչ մեր երկրի ներսում, ոչ դրսում` մեր շուրջը, եթե չասենք ընդհակառակը, մի շարք իրադարձություններ, այդ թվում ՌԴ նախագահի այցը Բաքու, մի շարք սպանություններ, Գազայում կատարվողը, Իսրայել-Իրան նոր լարվածությունը ավելի խճճել են իրավիճակը:

ՌԴ նախագահ Պուտինի` Բաքվից հնչեցրած մեսիջները հայկական ուղղությամբ, հատկապես հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ նոյեմբերիննյան թղթի 9-րդ կետի հիշեցումը, Բելառուսի նախագահի հարակից ինտերմեդիաները, թե բա` Հայաստանն ում է պետք, կարծում եմ` չպետք արժանանան ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով մի թեթեւ պատասխանի, դրանց հաջորդած Իրանի արձագանքը, թե այդ երկիրը թույլ չի տա Հայաստանի սահմանների փոփոխություն` ավելի սաստիկ էր, քան հայկական պաշտոնական մեկնաբանությունները (արդյոք հաղորդուղիների բացման պահանջը նշանակում է Մեղրիի օտարում, հայկական կողմի դիմադրության արդյունքում` նոր պատերազմի հավանականություն): Նոյեմբերիննյան թուղթն ախր տարբեր ժամանակներում ամբողջովին խախտել են ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Ադրբեջանը, չկա Արցախը, չկա Լաչինի միջանցքը, որի մասին խոսք կար այդ թղթի մյուս կետերում, չեղած եւ բազմիցս տրորված այդ թղթի ի՞նչ 9-րդ կետ է հիշեցվում, կամ ի վնաս Հայաստանի եւ Արցախի բազմիցս խախտված այդ թուղթը մինչեւ հիմա ինչո՞ւ Հայաստանը չեղյալ չի հայտարարել: Հաղորդուղիների բացումը ՌԴ-ն պատկերացնում է իր վերահսկողությամբ, իսկ դա չի կարող թույլ տալ ինքնիշխան Հայաստանը:

Իսկ մեր երկրի ներսում ամառային նինջից դեռ չարթնացող քաղդասի հատուկենտ հորանջոցներն ավելի շատ վկայում են, որ մերոնք բոլորն ամենայն հավանականությամբ հասկացել են, թե այլեւս արտահերթ ընտրություններ պահանջելն անիմաստ է, ու որ` երկիրը կգնա սովորական հերթական ընտրությունների, հունիսի 12-ին տեղի ունեցածից հետո հազիվ թե նոր ներքաղաքական լարումներ հնարավոր լինի գեներացնել: Բոլորի մոտ առկա է երկարատեւ ընթացք ազդարարող եւ ծուլորեն ճանապարհ ընկնող հերթական ընտրությունների ընտրարշավի տրամադրություն, քանի որ եղած քաղաքական ուժերը չեն ձգում ինչ-որ բան շարժելու, նորերի ստեղծումն էլ, որի սպասումը կա օդում, դեռեւս առարկայական որեւէ արտացոլում չունի:

Բայց նույնիսկ այդ դեպքում գործընթացները մեր ներքաղաքականներից կախված չեն, ոչ ոք չգիտե, թե տարածաշրջանային մասշտաբի ի՞նչ ինտրիգներ կլինեն, որոնցից կախված կլինենք ամենքս այս երկու ամիսը, ու անգամ բանը չի հասնի Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք Cop 29 բնապահպանական համաժողովին, որը, ենթադրվում էր, որ Բաքուն կարող է վերածել հակահայկական քարոզչության: Եթե բանը հասնի այդ համաժողովի իրականանալուն` ապա իրոք հատկանշական է, որ անգամ Հայաստանի պաշտոնական շրջանակներում այդ անհանգստությունն ունեն: Եթե կա անհանգստություն, ապա հարկ է տեղեկատվական նշանակալից հակահարվածով պատրաստվել դրան, ոչ թե կիսատ -պռատ հայտարարություններ անել: Բայց մինչ այդ հաջորդ շաբաթ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են , մինչ այդ Բաքվից հնչող մի շարք հայտարարություններ հավանաբար այդ համատեքստում են հենց` մեծ հաշվով պետք չէ անհանգստանալ, որ այս ֆոնին, նոյեմբերն էլ ներառյալ, Բաքվին ձեռնտու է թեկուզ լոկալ ագրեսիայի դիմելը: Բայց որ Բաքվի առավել լկտիացող պահանջներին` ընդհուպ մեր Սահմանադրության դրույթները փոխելու, պետք է հակադարձել եւ Բաքվի ղեկավարությանն իր տեղը ցույց տալ, դա ակնհայտ է, ԱԳՆ մեղմ տոնայնությամբ հայտարարությունները քիչ են, միաժամանակ ամեն գնով պետք է հասնել Բաքվում պահվող հայազգի գերիների ազատմանը:
Բոլոր դեպքերում մեր տարածաշրջանում եւ աշխարհում ամեն ինչ այն արագությամբ է փոխվում, որ ոչ ոք չի կարող համոզված լինել, թե վաղն ինչ կլինի, կամ որ երկրի ղեկավարությանն ինչ կպատահի, Ռաիսիի եւ Աբդոլահիանի մահը վկա:

Սպասենք մեր քաղդասի արթնանալուն, մինչ այդ փոխանցելով մեր ներքաղաքական վիճակի վերաբերյալ Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի տեսակետը, որն այս պահին համահունչ է մեր վելուծությանը:

«Փակ շրջան է: Մարդիկ, որոնք ժողովրդին են փնովում, ասելով որ վերջինս անողնաշար է ու անինքնասեր, թույլ է տալիս որ իր հետ ինչ ուզեն՝ անեն, թե՛ օտարները, թե՛ սեփական կառավարիչները, կարծես անտեսում են այն իրողությունը, որ ժողովրդի պահվածքն իր իսկ վերնախավի պահվածքի արտացոլանքն է ու արդյունքը: Ընդ որում, կարող ենք ընդունել, որ կառավարիչներն անպետք են, բայց կառավարիչներից զատ պետք է որ լինեին նաև անիշխան առաջնորդներ, գաղափարակիր խմբեր, որոնք կձևակերպեին համազգային ռազմավարական նպատակներ ու իրենց ետևից կտանեին զանգվածներին: Բայց այդ կարգավիճակին հավակնողների հանդեպ եւս չկա զանգվածների լիարժեք վստահությունը: Տեսանելի է նաեւ, որ մեզանում այդ երկուսն էլ հաճախ օտար շահերի սպասարկու են: Ու չգիտես՝ անորակ վերնախա՞վն է ժողովրդի ապագայի գերեզմանափորը դարձել, թե՞ ժողովուրդն է իր պատմական ընթացքի այս հատվածում անընդունակ գտնվել համարժեք առաջնորդներ ասպարեզ բերելու, լիարժեք ազգային վերնախավ: Մեկը մյուսով է պայմանավորված երեւի՝ փակ շրջանում ենք առայժմ» :

Հա, երեւի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաստորեն Ադրբեջանը վարկաբեկվում է, երբ Ռասմուսսենին ներկայացնում են՝ որպես ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Հաջորդ գրառումը

Նիկոլի սխալները Պուտինի ձեռքին պատրվակ ու մտրակ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլի սխալները Պուտինի ձեռքին պատրվակ ու մտրակ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն...

ԿարդալDetails

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական