Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Երուսաղեմում ընդունել է այցով Իսրայել ժամանած իր գործընկերներին Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։ Դեյվիդ Լամիի և Ստեֆան Սեժուրնեի հետ հանդիպման հիմնական թեմաներից մեկը եղել է հրեական պետությանը իրանական հարվածի սպառնալիքը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արտաքին գործերի նախարար Կացը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներին հասկացրեց, որ Իսրայելն ակնկալում է՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրապարակավ բացատրեն Իրանին Իսրայելի վրա հարձակվելու արգելքը»,- հանդիպումից հետո ասել է Կացը
Ըստ Կացի՝ «Իրանը պետք է հասկանա, որ եթե չդադարեցնի իր ուղղակի ագրեսիան և պատերազմը, որը մղում է Իսրայելի դեմ իր դաշնակիցների ձեռքով, ապա ստիպված կլինի թանկ գին վճարել ռազմական և տնտեսական ոլորտներում»։
Իսրայելցի նախարարը զգուշացրել է, որ իր երկիրը «չի կարողանա զերծ մնալ ցանկացած հարձակման վճռական պատասխանից»։