Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ. նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամը 21։00-ի սահմաններում Ադրբեջանի ՊՆ-ը տեղեկություն է տարածել, թե իբր հայկական զինուժը կրակ է արձակել Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի վրա։