Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել` ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ ներկայումս զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված. նշում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Շնորհակալ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին, միջազգային մեր մյուս գործընկերներին, որոնց հետ համատեղ անցկացվող իրազեկման արշավներն ուղղված են բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմանը` ինչպես կարմրուկի բարդություններից խուսափելու, այնպես էլ կարմրուկի դեմ պատվաստումների նշանակության մասին, որոնք ուղղակի ազդեցություն ունեն կարմրուկով վարակվածության և մահացության նվազեցման վրա»,- նշված է գրառման մեջ: