Իրանի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածային օդանավերը մարտական պատրաստության վիճակի բերել, հայտնել է Irantoday պորտալը։
Իրանը փակում է իր օդային տարածքի զգալի մասը: Ավելին, Իրանն ավիաընկերություններին նախազգուշացրել է Թեհրանի օդային տարածքում GPS-ի սպասվող խափանումների մասին և երկրի արևմտյան, հարավ-արևմտյան, հարավային և կենտրոնական ուղերթներով թռչող ինքնաթիռներին հորդորում այլընտրանքային ուղիներ գտնել: