Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
A young boy is waving an Iranian flag next to the Iranian-made Zolfaghar missile on display at Azadi (Freedom) Square in western Tehran, Iran, on February 11, 2024, during a rally to mark the 45th anniversary of the victory of Iran's 1979 Islamic Revolution. The Iranian Islamic Revolution, which led to the overthrow of the Pahlavi dynasty in 1979, replaced the Imperial State of Iran with the present-day Islamic Republic of Iran. (Photo by Morteza Nikoubazl/NurPhoto via Getty Images)

A young boy is waving an Iranian flag next to the Iranian-made Zolfaghar missile on display at Azadi (Freedom) Square in western Tehran, Iran, on February 11, 2024, during a rally to mark the 45th anniversary of the victory of Iran's 1979 Islamic Revolution. The Iranian Islamic Revolution, which led to the overthrow of the Pahlavi dynasty in 1979, replaced the Imperial State of Iran with the present-day Islamic Republic of Iran. (Photo by Morteza Nikoubazl/NurPhoto via Getty Images)

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԼՔ

05/08/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությանն արձագանքելով, պաշտոնական Թեհրանն ամենատարբեր մակարդակներով  խոստացել է  Իսրայելից վրեժխնդիր լինել։

Հըզբոլլահի առաջնորդ Նասրալլահն էլ հայտարարել է, որ Իսրայելի դեմ պատերազմը նոր փուլ է թեւակոխել, եւ որ Իսրայելին ցասում ու վրեժխնդրություն է սպասում։

 Դրանով հանդերձ, ըստ որոշ աղբյուրների, Իսրայելին հարվածելու Իրանի ու իր դաշնակիցների որոշման մասին առայժմ  Վաշինգտոնը չունի օպերատիվ տեղեկատվություն։ Նման ենթադրրության համար նաեւ հիմք է ծառայում այն փաստը, որ Իսրայելին ուղղված Իրանի նախորդ հարձակման ժամանակ էլ Թեհրանը շտապողականություն չցուցաբերեց։

Թեհրանը կասկածներ չունի, որ Իսրայելն ամեն կերպ փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ։

Վաշինգտոնն էլ է համոզված, որ իսրայելցիները տեւական ժամանակ է, ինչ ձգտում են ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ տարածաշրջանային լայնածավալ պատերազմի մեջ։ Սա ավելի ակնհայտ դարձավ հատկապես Գազայի պատերազմի ընթացքում։, զանգվածային լրատվամիջոցներում լայնածավալ քարոզչական արշավ էին սկսել։ 

Այսպիսի պայմաններում, քաղաքական դիտորդները փորձում են գնահատել իրավիճակն ու կանխատեսել իրադարձությունների հնարավոր զարգացման հեռանկարը։ Այս առումով, մերձավորարեւելյան տարածաշրջանում հնարավոր զարգացումների մասին կանխատեսումների պակաս չի զգացվում։

Ցավոք, քաղաքական մեկնաբանների գերակշիռ մասը Մերձավոր Արեւելքում  մեծ  պատերազմ է կանխատեսում։ Անշուշտ, կան նաեւ դիվանագիտական լուծման ելք կանխատեսող վերլուծաբաններ։

Հստակ է, որ  Իրանը մեծ պատերազմի մեջ ներքաշվելու հարցում որեւէ շահագրգռվածություն չունի։ Դրա ապացույցներից կարեւորագույնը՝ Արեւմուտքի հետ երկխոսելու պատրաստակամություն հայտնած նախագահ  Փեզեշքիանի քաղաքական ասպարեզում հայտնվելն էր։

Սակայն Թեհրանին անհրաժեշտ է առնվազն իր դաշնակիցների մոտ «փրկել» քանիցս խաթարված հեղինակությունը, ինչը կարող է ստիպել Իրանին գնալ ծայրահեղ քայլերի։ 

Լայնամասշտաբ պատերազմի դեպքում հակաիրանական կոալիցիայի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն  օգտագործելու հավանականությունը բացառել չի կարելի, ինչը  կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի համար։ Թուրքական տանդեմի համար ստեղծված  բարենպաստ պայմաններում, Բաքուն կփորձի հակաիրանական կոալիցիային  ցուցաբերած իր ծառայությունների դիմաց ստանալ փոխհատուցում՝  միջանցքի տեսքով։ 

Անկախ տեսակետների բազմազանությունից ու մեծ պատերազմի վտանգի  մասին վերլուծաբանների ներկայացվող իրարամերժ  կանխատեսումներից, Երեւանը պետք է չափազանց զգուշավոր քաղաքականություն որդեգրի եւ չներքաշվի քաղաքական խարդավանքների մեջ։

Վաշինգտոնյան Middle East ինստիտուտի փոխնախագահ Պոլ Սալեմը, ով եղել է Քարնեգի հիմնադրամի Մերձավոր Արեւելքի կենտրոնի հիմնադիր տնօրենը, քաղաքական հետազոտությունների լիբանանյան կենտրոնի հիմնադիր տնօրենն ու Բեյրութի Ամերիկյան համալսարանի դոցենտը,  իր X սոցիալական ցանցում ուշագրավ տեսակետ է ներկայացրել  Իրանի ու Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ)  հնարավոր քայլերի ու զարգացումների մասին․

 

Ժամանակացույցը

Խոսելով հնարավոր ռազմական գործողությունների ժամկետների մասին, Սալեմը նշում է, որ Իրանն ու նրա դաշնակիցները  անորոշության քողի տակ են  թողնում իրենց գործողությունների ժամանակացույցը։ Ըստ վերջինիս,  եղել են  արագ արձագանքման կողմնակիցներ։ Ներկայացվել են նաեւ տեսակետներ, որ ներկայումս ԱՄՆ-ը ու Իսրայելը հնարավոր գործողություններին արձագանքելու սպասողական ռեժիմում  են գտնվում։

 Վերլուծաբանը կարծում է, որ իրանական  «դիմադրության  առանցքը» հնարավոր է մի քանի ամիս սպասի, որպեսզի սպասողական ռեժիմը  փոքր-ինչ թուլանա եւ հնարավոր լինի հակառակորդին հանկարծակիի բերել։

Մասնակիցները

Ըստ վերլուծաբանի,  պատասխանը լինելու է միասնական՝  Իրանի, Հըզբոլլահի, հութիների եւ իրաքյան Հաշդ Ալ-Շաաբի   համատեղ ներգրավվածությամբ։ Նման սցենար քննարկվում է Բեյրութին, Թեհրանին, ինչպես նաեւ Ալ-Հադիդային հասցված հարվածներից հետո։

Թիրախները

Պոլ Սալեմի պատկերացմամբ, թիրախները լինելու են ռազմական, հետախուզական եւ ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ, այլ ոչ՝ քաղաքացիական։ Վերլուծաբանը չի բացառում նաեւ բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչների թիրախավորումը։ Ըստ Սալեմի, հարվածները կհասցվեն Թել Ավիվ ու Հիֆա քաղաքներին հարակից շրջաններին, այնպես ինչպես Բեյրութը, Թեհրանը եւ Հադիդան են հարվածների թիրախ դարձել։

Ընդգրկվածությունը

Քաղաքական մեկնաբանը վկայաբերում է Հըզբոլլահի առաջնորդ Նասրալլահի խոսքերն առ այն, որ հարվածը լինելու է հուժկու, սակայն «խելամիտ», նպատակ ունենալով ցույց տալ, որ «դիմադրության առանցքը» անպատասխան չի թողնում հարձակումները, բայց մտադիր էլ չէ մեծ պատերազմ սկսել։ Այնուամենայնիվ,  Նասրալլահի ու Թեհրանի վարքագծի  մասին գնահատականները վկայում են, որ նրանք մեծ պատերազմից չեն խուսափում։ 

Վերլուծաբանը ենթադրում են, որ եթե պատասխան հարվածներն ու հակահարվածները  հանգեցնեն մեծ պատերազմի, Իրանն ու «դիմադրության առանցքը» դրան պատարստ կլինեն։  Եվ եթե դեպքերն այդպիսի ընթացք արձանագրեն, «առանցքը» դրան ընդառաջ կգնա։ 

Պոլ Սալեմը վկայաբերել է Նասորլլահի հետեւյալ խոսքերը․ «Այն ամենն ինչ պատրաստվում է տեղի ունենալ, այլեւս Գազայում ՀԱՄԱՍ-ին պաշտպանելու համար չէ, այլ ավելի խոշոր  մասշտաբով Գազայում, Լիբանանի հարավում, Եմենում, Իրաքում եւ Իրանում մեծածավալ  ճակատամարտ է լինելու։ Ուստի գնդակը ներկայումս Իրանի «առանցքի» խաղադաշտում  է՝  թե ժամանակացույցի եւ թե ընդգրկվածության առումով։  Հաջորդիվ, գնդակը կհայտնվի  Իսրայելի վարչապետի խաղադաշտում, որին էլ կհետեւի  Իրանի ու նրա դաշնակիցների կողմից հասցվելիք հարվածին ուղղված հակահարվածի վերաբերյալ Իսրայելի որոշումը»։   

Երկու սցենար Իրանի ու Իսրայելի միջեւ պատերազմի հաջորդ փուլի մասին

MiddleEast ինստիտուտի փոխնախագահն Իրանի ու իսրայելի միջեւ պատերազմի հաջորդ փուլի մասին երկու սցենար է կանխատեսում․

  1. Պատասխան  հարվածից հետո  վտանգի նոր մակարդակ է արձանագրելու։ Որից հետո ոչ պաշտոնական հրադադարի ու պատերազմի հետագա ընթացքը կանխելու մասին «նոր խաղի կանոնների» շնորհիվ ռազմական գործողությունների դադար տեղի կունենա,   այնպես,  ինչպես  տեղի ունեցավ Սիրիայում ԻԻՀ հյուպատոսարանին հասցված  հարվածից ու ապրիլ ամսին  դրան հասցված Իրանի հակահարվածից հետո։ 
  1. Էսկալացիան կվերածվի Իսրայելի ու Հըզբոլլահի, ինչպես նաեւ Իսրայելի ու Իրանի միջեւ լայնամասշտաբ պատերազմի։ Երկու հավանական պատերազմների ընթացքում էլ ԱՄՆ-ը, որպես մասնակից,  կանգնած է լինելու Իսրայելի կողքին։

Վերլուծաբանն առաջարկում է՝ միջազգային հանրության կողմից մեծ պատերազմի ծավալումը կանխարգելելու պահանջ ներկայացվի ԱՄՆ-ին ու մյուս  խաղացողներին։  Սակայն, Վաշինգտոնում Նեթանյահուի վերջին հանդիպումից հետո, հայտնի դարձավ, որ Բայդենի կառավարությունն Իսրայելի վարչապետի կայացրած որոշումների վրա նվազ  ազդեցություն կարող է ունենալ։

Թեհրանի ու նրա դաշնակիցների վրա Չինաստանի ու Ռուսաստանի ազդեցությունն էլ որոշիչ դեր խաղալ չի կարող։ 

Իր հրապարակման վերջում, Պոլ Սալեմը հույս է հայտնել, որ սպասվելիք հաջորդ փոթորկից առաջ ներկայիս դադարի ընթացքում այնուամենայնիվ կգտնվեն այլընտրանքային լուծումներ,  եւ այս անգամ էլ կհաղթի առողջ բանականությունը։

Ի դեպ,  օգոստոսի 4-ին Հորդանանի արտաքին գործերի նախարար  Այման Սաֆադիի անսպասելի  այցն Իրան, դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորման հույս է ներշնչում։

Գրիգոր Առաքելյան

Նախորդ գրառումը

Երևանի 9 դպրոցներում նախակրթարաններ կբացվեն

Հաջորդ գրառումը

Հանիեի սպանությունը մեծ սխալ էր, այն անպատասխան չի մնա․ Փեզեշքիան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
Հաջորդ գրառումը

Հանիեի սպանությունը մեծ սխալ էր, այն անպատասխան չի մնա․ Փեզեշքիան

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական