Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երրորդ հայտարարությունն է տարածել՝ կապված օրեր առաջ սպանված ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ։
Հայտարարության մեջ ասվում է, որ սպանությունը ծրագրել և իրականացրել է Իսրայելը՝ ԱՄՆ կառավարության աջակցությամբ։
«Հետաքննության արդյունքների համաձայն՝ ահաբեկչական գործողությունն իրականացվել է այն տարածքից դուրս, որտեղ գտնվում էին հյուրերը, ուժգին պայթյուն, ինչպես նաև մոտ 7 կգ կշռող մարտագլխիկով կարճ հեռահարության արկ արձակելով», – ասված է հայտարարության մեջ։
Նաև ընդգծվում է, որ Իսրայելը լիարժեք պատասխան կստանա Իսմայիլ Հանիեի սպանության համար՝ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։