Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Փաշինյանը Տավուշում է. Հախում գետի վրա նոր կամուրջ է կառուցվելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գանձաքար-Իծաքար հատվածում հետևել է Հ-36, /Մ-4/ Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«4,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծրագիրը ներառում է 35 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև Հախում գետի վրա նոր կամրջի կառուցումը։ Իսկ հին կամուրջը այցեքարտ կդառնա տուրիստական հոսքերի համար, որոնք կառուցվող նոր ճանապարհի շնորհիվ կուղղվեն Բերդ և Իջևան»,- գրել է նա։

Տեսանյութը՝ այստեղ