Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն ցանկացած սպառնալիքի դեպքում պատրաստ է օգնել Իսրայելին. Բայդեն

«Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Իսրայելին պաշտպանվել Իրանի, շիական «Հեզբոլլահ» շարժման, պաղեստինյան Համաս շարժման և հյուսիսային Եմենը կառավարող շիա Անսար Ալլահ շարժման սպառնալիքներից»,- հայտարարել է  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում։

Ինչպես նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, քննարկումը վերաբերում էր Միացյալ Նահանգների «պաշտպանական ռազմական տեղակայման» հնարավորություններին՝ աջակցելու Իսրայելի պաշտպանությանը սպառնալիքներից, այդ թվում՝ անօդաչու սարքերից և բալիստիկ հրթիռներից: