Ադրբեջանցի պատմաբան, Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Պուստա (Պյուստախանում) Ազիզագա քըզի Ազիզբեկովը «Մաշադի Ազիզբեկովի պետական գործունեությունը» գրքում գրել է.
«Ներկայիս Ադրբեջան կոչվող հանրապետության տարածքը ոչ մի ընդհանրություն չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որտեղից թուրքերը պարզապես վերցրել են անվանումը՝ ստեղծելով այս արհեստական բուրժուական հանրապետությունը 1918 թվականին։
Երկրորդ՝ մինչեւ 14-15-րդ դդ., երբ թուրքմենական ցեղերը ներթափանցեցին տարածաշրջան, և առավել ևս մինչև 11-րդ դարը, երբ տարածաշրջանում առաջին անգամ հայտնվեցին թուրք-սելջուկները, խոսել մեր տարածաշրջանի ցանկացած թուրքական անվան կամ թուրքական տարրի մասին, առնվազն անհիմն է։ Արևելյան Հայաստանում, Վրաստանում, Արևելյան Անդրկովկասում և Հյուսիսային Իրանում ոչ թուրքական անվանում է եղել, ոչ էլ թուրքական տարր։
Սկսած Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից մինչև Ատրպատական, Շեքի, Շիրվան, Արևելյան Հայաստանի ամբողջ տարածք՝ Ուտիք, Արցախ, Մեծ Հայքի Փայտակարան գավառներ, կրել են հայկական կամ պարսկական անուններ, բնակեցված են եղել հայերով։
Խոսել որեւէ թուրքական տարրի մասին մինչեւ 11-րդ դարը, հակասում է գիտությանն ու պատմությանը։
Մինչև 14-15-րդ դարերը, երբ թուրքմենական ցեղերը ներթափանցեցին Արևելյան Հայաստան և Արևելյան Անդրկովկաս, հատկապես մինչև 11-րդ դարը, երբ առաջին անգամ հայտնվեցին թյուրքական ցեղերը՝ ի դեմս սելջուկ թուրքերի, այս տարածաշրջանում թուրքական տարր չկար։
Առանձին թուրքեր տարածաշրջանում հայտնվեցին 9-րդ դարում, երբ արաբները վարձեցին թուրք զինվորականների, որոնց թվում էր, օրինակ, հայտնի հրամանատար Բուղան, որը 9-րդ դարի կեսերին ներխուժել է Հայաստան՝ Վասպուրական, Սյունիք, Արցախ և ծանր պարտություն կրել հատկապես Արցախում՝ Քթիշ բերդի մոտ (854 թ.) Իշխան Եսայի Աբու Մուսեից։
Ընդհանրապես, տեղանունների թուրքացման գործընթացը Արեւելյան Հայաստանում եւ Արեւելյան Անդրկովկասում սկսվել է 14-15-րդ դդ. , երբ թուրքմենական ցեղերն այստեղ հաստատեցին իրենց գերիշխանությունը։ Օրինակ, հյուսիսային Իրանի իրանախոս բնակչությունը աստիճանաբար դարձավ թյուրքախոս։ Այս թյուրքալեզու բնակչությունը հետագայում՝ 15-րդ դարի վերջին, կյանքի կոչեց իրանական Սեֆյան պետությունը։ Սեֆերը, լինելով պարսիկներ, խոսում էին թուրքերեն։ Եվ, իհարկե, այս երեւույթը նկատվել է նաեւ Արեւելյան Հայաստանում։ Բայց դա չի նշանակում, որ այդ վայրերը նախկինում՝ 14-15-րդ դարերում հայկական չեն եղել։ Ավելի վաղ՝ հատկապես 11-րդ դարում, այս տարածաշրջանում անհնար էր թուրքական անուն գտնել։
Տեղանունների թուրքացումն այս ժամանակաշրջանում տեղի է ունեցել քոչվորների տիպիկ պարզունակ ոճով՝ նրանց ցածր ինտելեկտուալ կարողություններին համապատասխան։
Թուրքերն այս տարածքն իրենց տեսածի անունն են տվել։ Օրինակ, եթե պղտոր ջուր կար, ասում էին «Կարա-Սու», կամ եթե երեք եկեղեցի էին տեսնում, դառնում էր «Ուչ Կիլիսե», եթե չորս եկեղեցի էին տեսնում՝ «Դորտ Կիլիսե» և այլն»։
Հետո սկսվեց՝ իքի-բիր, շաշ-միշ…
Բաքու, 1976