Թուրքերը ֆրանսիական Վիեն քաղաքում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին, հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա, սադրիչ գործողություններ կատարել: Վերջին օրվա ընթացքում սա նմանատիպ 4-րդ դեպքն է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Լիոն-Վալանս ավտոճանապարհին խաղաղ ցույց իրականացնող անցկացնող հայերի բութ գործիքներով՝ մուճերով զինված թուրքեր են հարձակվել ու մարմնական վնասվածքներ հասցրել: Սակայն Ֆրանսիայի թուրքերն այսքանով չեն բավարարվել: Երեկ գիշերը թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին: «Ո՞ւր եք, հայեր» բղավոցներով և ատելության խոսքերով փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները: Ատելության կոչերով երթ է տեղի ունեցել նաև ֆրանսիական Դեսին քաղաքում և Վիենում, որն օրերս ճանաչել էր Արցախի անկախությունը։
Նմանատիպ իրավիճակ է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում, որտեղ խաղաղ ցույցի ժամանակ 3 հայ է դանակահարվել։ Հանցագործը փախել է դեպքի վայրից, ավելի ուշ բերման ենթարկվել: