Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրաչյա Պողոսյան. «Մաքրենք հիշողության փոշին եւ սերունդներին փոխանցենք անցյալի իրողությունները»

Գոհար Բոտոյան
12/07/2024
- 12 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
35
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուրախությամբ տեղեկացանք, որ վերջերս Ղազախստանում մեծ ընդունելության է արժանացել քաղաքական բռնաճնշումների թեմաներով նկարահանված վավերագրական ֆիլմը, որը ֆինանսավորվել եւ կյանքի է կոչվել մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավոր Հրաչյա Պողոսյանի շնորհիվ:

Հրաչյա Պողոսյանը հարգանքի եւ մեծագույն գնահատանքի արժանի սիրելի անձնավորություն է հազարավոր մարդկանց համար, նա այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի բազմաթիվ անկյուններում: Մարդ, ում անունն առաջին հերթին առնչվում է չափազանց աստվածահաճո եւ դրվատելի մի առաքելության՝ բարեգործության հետ:

Նա արդեն երկար տարիներ հայտնի է իր բարեգործական նշանակալի գործունեությամբ: Բարեգործությունը Հրաչյա Պողոսյանի համար ոչ թե ցուցամոլություն է, այլ՝ հավատամք, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության դրսեւորում, եւ այս առաքինի ու պատվախնդիր հայը Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով, մարդկանց օգտակար լինելու մեծ ցանկությամբ, քանզի գիտակցում է՝ երջանկությունը հարուստ լինելու եւ շատ ունենալու մեջ չէ, այլ` աշխարհին, շրջապատի մարդկանց եւ պատմությանը շատ տալու:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին մեր հայրենակիցը ընդգրկվել է «Ռուսաստանի ոսկե անունների» ռեգիստրում:

Հրաչյա Պողոսյանը 25 տարվա բարեգործական գործունեության ընթացքում աշխարհի 14 երկրներում իրականացրել է ավելի քան 400 ծրագիր, որոնցից 200-ը նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին:

Բարեգործական ծրագրեր իրականացրած երկրների հետ կապը Հրաչյա Պողոսյանի համար շարունակական է: Այդ երկրների ցանկում է Ղազախստանը: Պողոսյանի բարեգործական գործունեությունը Ղազախստանում սկսվել է 2017 թվականից:  Մայիսի 31-ին այդ երկրում ավանդաբար նշվում է քաղաքական բռնաճնշումների զոհերի օրը:

2021 թվականին, այդ տարելիցի նախօրյակին, Ղազախստանի Աքմոլայի մարզի նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում, որտեղ իրենց «պատիժն» էին կրում «հայրենիքի դավաճանների» կանայք, «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ պատրաստված եւ տեղադրված Ուղղափառ խաչերի մոտ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, որոնց ներկա էին բազմաթիվ երեւելի դեմքեր, եւ ներկաները երախտիքի եւ գնահատանքի բազմաթիվ խոսքեր ուղղեցին Ղազախստանում մի շարք կարեւոր ծրագրեր կյանքի կոչած պետերբուրգցի բարերարի հասցեին:

Ընդհանրապես, ղազախստանյան այցելություններն ու այնտեղ 1938-1953 թվականներին կատարված ողբերգական ու սահմռկեցուցիչ իրադարձությունները ծանր տպավորություններ են թողել Հրաչյա Պողոսյանի վրա, եւ մեծ հոգու ու սրտի տեր մեր հայրենակիցը որոշել է իր հնարավորությունների սահմաններում աջակցել, մաքրել հիշողության փոշին եւ սերունդներին ներկայացնել տեղի ունեցածը:

Ի նշան երախտագիտության՝ մեր հայրենակցի կատարած բարեգործությունների, Ղազախստանի «Առլան» ռազմահայրենասիրական կենտրոնի տնօրեն Ամանժոլ Ուրազբաեւը նրան էր հանձնել է բռնաճնշումների ենթարկված ավելի քան 80 հայ կանանց ցուցակ, ովքեր զոհվել են Աքմոլայի ճամբարում:

Հրաչյա Պողոսյանը 2017 թ.-ին, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ խաչքար է տեղադրել այնտեղ:

Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել:

Աստանայի եւ Ղազախստանի միտրոպոլիտ Ալեքսանդրի օրհնությամբ ու «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ անցյալ տարի կյանքի կոչվեց եկող սերունդների համար շատ կարեւոր եւ արժեքավոր մի ծրագիր՝ հանդիսատեսի դատին հանձնվեց «26 կետ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է այն ճամբարի մասին, որտեղ իրենց պատիժը կրել են «Հայրենիքի դավաճանների կանայք»:

Գուլագի այդ բաժանմունքը հայտնի էր ԱԼԺԻՐ հապավումով: Այն գտնվում էր Ակմոլինսկում՝ Ղազախստանի ներկայիս մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքից ոչ հեռու: «ԱԼԺԻՐ» թանգարանային համալիրի տվյալներով՝ ճամբարի գոյության տարիների ընթացքում այնտեղով անցել է մոտ 20 հազար կին: Լենինգրադից բռնադատվել է ավելի քան 1,5 հազար մարդ, Մոսկվայից՝ 3 հազար:

1931 թվականին ապագա ԱԼԺԻՐ-ի տարածքում ստեղծվել է 26 հատուկ բնակավայրը՝ «հատուկ» բնակիչների համար, որոնք արտաքսվում էին ԽՍՀՄ ամենատարբեր հանրապետություններից:

1938 թվականից մարդկանց ճամբար են տեղափոխել հատուկ էշելոններով: Կես տարվա ընթացքում բաժանմունքը գերլցվել է, եւ Կարագանդայի ճամբարի ղեկավարությունն ստիպված է եղել սկզբում «Հայրենիքի դավաճանների ընտանիքի անդամների» հերթական խմբերին ժամանակավորապես տեղավորել ճամբարային այլ բաժանմունքներում, իսկ աշնան մոտ՝ նրանց համար ստեղծել եւս մեկ հատուկ բաժանմունք՝ Սպասսկոե:

1950 թվականի սկզբին «ԱԼԺԻՐ» ճամբարը լուծարվել է, սակայն մինչեւ 1958 թվականին տեղի ունեցած արդարացումը կալանավորներն իրավունք չեն ունեցել վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը:

Հրաչյա Պողոսյանի հովանովորությամբ ստեղծված ֆիլմը կարեւոր է, քանի որ հնարավորություն է տալիս հիշել եւ հարգել անմեղ զոհերի հիշատակը, ինչպես նաեւ տեղեկացնում է մարդկությանը այդ սարսափելի իրադարձությունների մասին:

«Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի Յութուբյան ալիքում, որտեղ տեղադրված է նաեւ այս ֆիլմը՝ բազմաթիվ հուզիչ արձագանքներ կան՝ ուղղված նաեւ ֆիլմը կյանքի կոչողներին: Ահա նրանցից մի քանիսը.

«Մենք սգում ենք անմեղ զոհերի հիշատակը եւ մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց կենդանի զավակներին, թոռներին ու հարազատներին: Շնորհակալություն ֆիլմը ստեղծողներին: Հավերժ հիշատակ անմեղ զոհերին եւ սարսափելի ողբերգությունից բոլոր տուժածներին»:

«Շնորհակալություն՝ պատմական արդարության եւ հիշատակի պահպանման կարեւոր աշխատանքը կատարելու համար», «Անհնար է այս ֆիլմը դիտել առանց արցունքների ու սրտի ցավի, ինչքան տառապանքներ են կրել այդ խիզախ կանայք, ինչպիսի ոգու ուժ: Արդյո՞ք կյանքի այս դասերը մեզ ոչինչ չեն սովորեցրել, եւ ամեն ինչ կրկնվում է», «Ինչ որ տեսանք՝ սարսափելի է: Շատ շնորհակալ եմ ձեր տիտանական աշխատանքի եւ հեռարձակման համար»:

Սանկտ Պետերբուրգի «Պատվավոր բարերար»-ի տիտղոսակիր Հրաչյա Պողոսյանի անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց  եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝  հանուն մարդու եւ մարդկության:

Շնորհակալություն, մեր հարգարժան հայրենակից: Նորանոր ծրագրերի իրագործում ենք ցանկանում եւ նորանոր հաղթանակներ, որպեսզի աշխարհում գերիշխի սերը, բարությունը եւ միշտ հիշվեն լավ մարդկանց լավ գործերը:

Մնում է ավելացնել, որ Ֆիլմը կարելի է դիտել այս հղումով՝  https://youtu.be/-slzNf8lMUo

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հետախուզական պեղումներ Երերույքի տաճարի տարածքում

Հաջորդ գրառումը

Տարաբնույթ կարծիքներ Հայաստանում՝ Պաղեստին պետության ճանաչման առթիվ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Տարաբնույթ կարծիքներ Հայաստանում՝ Պաղեստին պետության ճանաչման առթիվ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական