ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ

Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 11-ին, արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում ընդգրկված է 30 հարց: Դրանցից 15-ը խորհրդարանը կքննարկի երկրորդ ընթերցմամբ:

Օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ:

Նշենք, որ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկու ընթերցում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի  առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է  երեքական ժամ: