Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգային կինոկենտրոնը 2024 թ. ամբողջ բյուջեն մսխել է. բաց նամակ

09/07/2024
- Նորություններ, Տեղական

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ Խորհուրդը բաց նամակ է տարածել՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմերի ֆինանսավորման 2024թ-ին տարեկան բյուջեն ամբողջությամբ մսխելու և այդ պատճառով  տարեկան երկրորդ մրցույթի չեղարկման հետևանքների մասին։

Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.

9 հուլիսի, 2024թ | Երևան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհրդին հայտնի է դարձել, որ կինոյի պետական կառավարումը իրականացնող կառույցը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, խախտելով իր կանոնակարգը, 2024թ․-ի հունվարին, ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթով, ծախսել է ՀՀ պետական բյուջեով 2024թ․-ի ֆիլմերի արտադրության համար նախատեսված ամբողջ գումարը։

Կինոկենտրոնը նաև պայմանագրեր է կնքել մեկ տասնյակից ավելի կինոարտադրողների հետ, ստանձնելով նրանց՝ թվով 12 կինոնախագծերի ֆինանսավորման պարտավորություններ, արդեն 2025թ․-ին նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին։

2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը ամբողջությամբ արտացոլել է կինոկենտրոնի կառավարման մեջ արմատացած արատավոր բոլոր դրսևորումները՝ արտոնյալ արտադրողների բազմակի ֆինանսավորումից մինչև կինոնախագծերի կրկնաֆինանսավորում։

Հաշվի առնելով այն, որ «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ Օրենքի» պահանջով, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը ենթակա է լուծարման և 2024թ․-ի հունվարին անցկացրած մրցույթը այդ կառույցի կողմից կազմակերպվող վերջին մրցույթն էր, Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հիմքեր ունի կասկածելու, որ կինոկենտրոնը գերազանցել է իր լիազորությունները գիտակցաբար։

Կառույցը կուտակել է պարտքեր, կրկնաֆինանսավորել է ֆիլմեր, վատնել է 2024թ․-ի ողջ բյուջեն, 2025թ․-ի բյուջեի մի մասը, թույլ է տվել կանոնակագի մի շարք կոպիտ խախտումներ, անլուծելի թվացող այս խնդիրների ծանր բեռը թողնելով իր իրավահաջորդի՝ կինոյի պետական կառավարումն իրականացնող նորաստեղծ կառույցի՝ «Հայաստանի Կինոյի հիմնադրամի» ուսերին։

Արդյունքում վտանգված է 2024թ․-ին ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացումը՝ ֆիլմերի արադրության համար բյուջետային միջոցների սպառված լինելու պատճառով։ Իսկ դա նշանակում է, որ երկրորդ մցույթին պատրաստ կինոնախագծերի հեղինակները ստիպված են խզել կամ սառեցնել միջազգային գործըներների հետ կնքված պայմանագրերը, չեղարկել միջազգային հիմնադրամների աջակցության հայտերը, հրաժարվել իրենց արտադրական պլանից։

Տարեկան բյուջեն ժամկետից շուտ ծախսելու հիմնավորմամբ պետական կինոկառույցի կանոնակարգով նախատեսված ֆիլմերի ֆինանսավորման մրցույթի չեղարկումը միջազգային կինոարտադրության մեջ չլսված, բացառիկ նախադեպ է։ Դա ահռելի վնաս կհասցնի հայկական կինոարտադրությանը և Հայաստանի համբավին։ Միանգամայն կանխատեսելի է նաև կինոյի մասնագիտական կառույցների, ֆոնդերի, պոտենցիալ ներդրողների խիստ բացասական արձագանքը։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհուրդը դիմում է ՀՀ պատկան մարմիններին կոչով՝ քննարկել այս իրավիճակը և հանգուցալուծման ուղիներ գտնել, նաև ողջամիտ բացատրություններ պահանջել այս իրավիճակի պատասխանատուներից և ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված, գործող կանոնակարգով ամրագրված, 2024թ․-ի երկրորդ մրցույթի անցկացումը։

Մենք պահանջում ենք՝

Ա) Կինոյի պետական կառույցի գործող կանոնակարգով ամրագրված ժամկետներում կազմակերպել 2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ (ամառային) մրցույթի անցկացումը։

Բ) Ապահովել 2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացման համար անհրաժեշտ, 2024թ․-ի ՀՀ պետական բյուջեով կինոնախագծերի ֆինանսավորման համար նախատեսված տարեկան գումարի ոչ պակաս, քան կեսի առկայությունը։

Գ) Զերծ պահել «Կինեմատոգրֆիայի մասին ՀՀ Օրենքի» պահանջով ստեղծված «Հայաստանի Կինոյի հիմնադրամը» իր նախորդի՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի թույլ տված խախտումների արդյունքում կուտակած խնդիրներից, որոնք, ձևավորման վաղ փուլում, կարող են կործանարար լինել նորաստեղծ կառույցի համար։

Հարգանքով՝

Հովհաննես Գալստյան | կինոռեժիսոր, պրոդյուսեր

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ Խորհրդի նախագահ

ՖԱՀՖ Panarmenian Federation of Film Producers ՀԿ խորհուրդ

Սաթիկ Ստեփանյան | Խորհրդի քարտուղար

Մերի Ադամյան | Խորհրդի անդամ

Արամ Մանուկյան| Խորհրդի անդամ

Կարեն Ծատուրյան| Խորհրդի անդամ

Նախորդ գրառումը

Շատ կարևոր է, որ հայկական կողմը նախաձեռնողականություն ցուցաբերի և իրանական կողմին ծրագրեր առաջարկի. իրանագետ

Հաջորդ գրառումը

Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանն ազատվել են պատասխանատվությունից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
Հաջորդ գրառումը

Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանն ազատվել են պատասխանատվությունից

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական