Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԵՓՈԽԱԿԱ՞Ն,  ԹԵ՞  ԱՐՄԱՏԱԿԱՆ   

03/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Քաղաքական անցուդարձերով հետաքրքրվող հանրությունն Իրանի՝ երկրորդ փուլ տեղափոխված նախագահական ընտրությունների վերջնարդյունքի մասին  կտեղեկանա  ընթացիկ  շաբաթվա վերջին։

Հունիսի 28-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների  արդյունքներն ամփոփող տվյալների համաձայն, առավելագույն ձայներ  հավաքած  երկու թեկնածուներ, բարեփոխականների քաղաքական հոսանքը  ներկայացնող  Մասուդ Փեզեշքիանն ու   արմատականների ճամբարից  նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած   Սաիդ Ջալիլին  գործադիր իշխանության աթոռին տիրանալու համար պայքարը կշարունակեն հուլիսի 5-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլում։

Արեւմուտքի նկատմամբ կարծր դիրքորոշում ունեցող արմատականնե՞րը կհաղթեն նախագահական ընտրություններում, թե՞ պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու հաստատակամությամբ Արեւմուտքի հետ երկխոսելու կողմնակից   բարեփոխականները։

 Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները նախկինում  ձախողած դիվանագետն ու Ազգային անվտանգության գերագույն խորհրդում երկրի հոգեւոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցի՞չը  կբազմի նախագահական աթոռին,   թե՞  Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգի քրդաբնակ Մահաբադ քաղաքում ծնված եւ էթնիկ փոքրամասնությունների շահերի պաշտպանի դերում հանդես եկող թուրքախոս Մասուդ Փեզեշքիանը։

Քաղաքական մեկուսացման պայմաններում  ութ տոկոսանոց տնտեսական աճ խոստացող Ջալիլի՞ն է ստանձնելու երկրի գործադիր իշխանության ղեկը, թե՞ միջազգային պատժամիջոցների պայմաններում նման տնտեսական աճն անիրական համարող Փեզեշքիանը։

Թվում է՝  հայ-իրանական հարաբերությոնների զարգացման ընթացքին ուշի-ուշով հետեւող Երեւանին պետք է անհանգստացներ  թուրքախոս  թեկնածու Փեզեշքիանի հաղթանակով շահագրգռված Բաքվի հրճվանքը։  Սակայն, հաշվի առնելով Իրանի քաղաքական դաշտի ու կրոնապետական համակարգի առանձնահատկությունները, երկրի ղեկավար ապշոտնն ստաձնող որեւէ անհատ չի կարող հաշվի չառնել Իրանի ազգային շահն ու  կարմիր գծերը եւ  կամայական որոշումներ կայացնել երկրի ճակատագրական հարցերում։  

Չսպասելով վերջնարդյունքին, հստակ կարելի է ասել, որ անկախ ընտրությունների ելքից, անփոփոխ են մնալու նախկինում հռչակված Իրանի կարմիր գծերն ու ազգային շահերի նկատմամբ մոտեցումները։

Գրիգոր Առաքելյան

Նախորդ գրառումը

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի ցույց տված «Գորշ գայլեր»-ի ժեստի համար

Հաջորդ գրառումը

3 զինվորի մահ՝ 18 օրում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
Հաջորդ գրառումը

3 զինվորի մահ՝ 18 օրում

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական