Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնական Բաքուն կորցրել է խաղաղության պայմանագրի շուրջ հետաքրքրությունը. այն, կարծես, երկրորդական բան է դարձել. քաղաքագետ

02/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղության պայմանագրի առնչությամբ ԱՄՆ-ի և Ադրբեջանի նպատակները տարբեր են, բուն պայմանագիրը նրանց առանձնապես պետք չէ. Ադրբեջանը նպատակ ունի խաղաղության պայմանագրի կոնտեքստն օգտագործել Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ ստանալու համար, ինչպես նաև ֆիքսելու Հայաստանի՝ ենթակայի կարգավիճակ ունենալը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ քանի դեռ Սահմանադրության փոփոխություն տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։

Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանը, մերժելով հայկական կողմի բոլոր առաջարկները, ի վերջո կարող է գնալ նրան, որ պայմանագիրն առհասարակ չստորագրվի։

«Ադրբեջանի նպատակը նախևառաջ այն է, որ Հայաստանն իրականացնի իր պահանջները։ Պաշտոնական Բաքուն կորցրել է խաղաղության պայմանագրի շուրջ հետաքրքրությունը, որովհետև անցած տարի շահագրգռվածությունն անմիջականորեն կապված էր Արցախի խնդրի հետ։ Այն ժամանակ նպատակ կար ֆիքսելու Արցախի պատկանելությունը, բայց երբ Ադրբեջանն այդ խնդիրը հողի վրա լուծեց, խաղաղության պայմանագիրը, կարծես, երկրորդական բան է դարձել»,- ասաց Դավիթ Հարությունովը։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, որ Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու բացառիկ հնարավորություն ունեն, մեր զրուցակիցը նկատեց՝ Միացյալ Նահանգներին այս պատմության մեջ ավելի շատ հետաքրքրում են կոմունիկացիոն խնդիրները։

«Բայց ճանապարհների բացումն ինքնանպատակ չէ. դա պետք է լինի ճանապարհ Կենտրոնական Ասիայից՝ Հարավային Կովկասով դեպի Եվրոպա, որը կշրջանցի Ռուսաստանը։ Այդ ճանապարհը Հայաստանով անցկացնելու նշանակությունն աճել է, որովհետև կասկածներ կան Վրաստանի լոյալության մասով։ Նախկինում Ռուսաստանը շրջանցող բոլոր ենթակառուցվածքները անցնում էին Վրաստանով, Ադրբեջանով՝ հասնելով Թուրքիա։

Հիմա, երբ Վրաստանի առնչությամբ կասկածները շատ են, Հայաստանը հատկապես հետաքրքիր է դարձել, խաղաղության պայմանագիրը, որը նոր նախագծերի համար հնարավորություններ կբացի։

Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Վրաստանի խնդիրն Ադրբեջանին չի հետաքրքրում։ Ռազմավարությունների ահա այս տարբերությունն է, որ Ալիևն ու Բլինքենը միևնույն պայմանագրի շուրջ տարբեր կերպ են խոսում»,- ասաց Դավիթ Հարությունովը։

Քաղաքագետը միաժամանակ հավելեց՝ կարող է այնպես ստացվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես ասած սառը պատերազմի վիճակը բավականին երկար տևի՝ այսինքն՝ կողմերն ուղիղ հակամարտության գնալու անհրաժեշտություն չունենան, բայց նաև լրիվությամբ չկարգավորեն հարաբերությունները։

«Բայց մեկ այլ՝ բավական հավանական տարբերակ էլ կա. սառը պատերազմի իրավիճակն Ադրբեջանը կարող է օգտագործել՝ հարմար իրավիճակում ուժի գործադրմամբ հասնելու իր նպատակներին։ Արդյունքում Ադրբեջանն այդպես էլ անելու է»,- ամփոփեց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա իմ վերջին Եվրոպայի առաջնությունն է. Ռոնալդու

Հաջորդ գրառումը

Վիկտոր Օրբանը Կիևում է, Լավրովն ու Սիյարտոն էլ հեռախոսազրույց են ունեցել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
Հաջորդ գրառումը

Վիկտոր Օրբանը Կիևում է, Լավրովն ու Սիյարտոն էլ հեռախոսազրույց են ունեցել

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (ԳՀԿ) հաղթանակ է տարել Մոլդովայի ընտրություններում՝դառնալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Ընտրությունների օրվանից առաջ շատ...

ԿարդալDetails

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական