Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Մենք կոտրվող չենք, սյունեցին` առավել ևս. Աշոտ Երկաթ

Մեր բոլորի ցանկությունը, աղոթքը, մաղթանքն ու պայքարն է, որ Սյունյաց դարպասները երբեք թշնամի չտեսնեն և Սյունիքն ինչպիսին իր նկարագրով եղել է մեր մտքի, կյանքի ու էության մեջ, ոչ միայն այդպես մնա, այլ շատ ավելի մեծ զորություն ունենա և դա պայմանավորված է մեզանով, յուրաքանչյուրովս. Սյունիքում, հանդիպման ժամանակ ասել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նշենք, որ «Սրբազան պայքարն» այսօր ճանապարհվել է Սյունիքի մարզ, հանդիպումներ կունենա տարբեր համայնքներում։

Բագրատ Սրբազանին հանդիպել է նաև արցախյան պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը (Երկաթ)։