Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ՀՀ Սահմանադրությունը բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է. Բայրամով

Հայաստանի սահմանադրության վրա հիմնված  Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին պնդումները բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն են. հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հայ-ադրբեջանակական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ։

Նախարար  Բայրամովը տեղեկատվություն է տվել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։