Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Լիբանանից

Կանադան կոչ է արել իր քաղաքացիներին  Լիբանան չմեկնել և որքան հնարավոր է շուտ հեռանալ մերձավորարևելյան այս երկրից։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարության մեջ ասվում է. «Անվտանգության իրավիճակը Լիբանանում գնալով ավելի անկայուն և անկանխատեսելի է դառնու  Հեզբոլլահի և Իսրայելի միջև շարունակվող սրման պատճառով և կարող է վատթարանալ ցանկացած պահի։ Ովքեր արդեն Լիբանանում են,  պետք է հեռանան, քանի դեռ կոմերցիոն թռիիչքները հասանելի են»:

Ջոլին զգուշացրել է, որ եթե զինված հակամարտություն սկսվի, կանադացիները կարող են չկարողանալ լքել երկիրը։ Նա խորհուրդ է տվել հյուպատոսական օգնություն խնդրել Լիբանանում Կանադայի դեսպանատնից:

Հունիսի 22-ի գիշերը Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հրեական պետության իշխանությունները մտադիր են կանխել Հեզբոլլահի հարձակումները և շուտով անհրաժեշտ որոշումներ կընդունեն այդ ուղղությամբ։ Հունիսի 18-ին Կացը նախազգուշացում է տարածել, որ լայնամասշտաբ հակամարտության դեպքում Հեզբոլլահը կոչնչացվի, իսկ Լիբանանին լուրջ վնաս կհասցվի։