Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ֆոն դեր Լեյենն ազդարարել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների մեկնարկը

Շնորհավորում ենք Մոլդովային և Ուկրաինային անդամակցության բանակցությունների մեկնարկի կապակցությամբ. Տեսաուղերձում ասել է  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հայտարարելով  ԵՄ-ին այս երկու երկրների անդամակցության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։

Նա նշել է, որ իրողությունը  շրջադարձային է ինչպես երկու երկրների, այնպես էլ ԵՄ-ի համար։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն ավելին է, քան որպես քաղաքական և տնտեսական միություն։

«Սա ժողովրդավարության, խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար մեր հավաքական ջանքերի ապացույցն է։ Մոլդովայի և Ուկրաինայի ժողովուրդները ցույց են տվել իրենց վճռականությունը՝ դառնալու այս նախագծի մաս»,- ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։