Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Մարդիկ ցած են նետվել հրդեհվող շենքի 7-րդ հարկից

Ռուսաստանի Մոսկվայի մարզի Պլատանի գիտահետազոտական ​​ինստիտուտի գլխավոր մասնաշենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի։

Ռուսական Telegram ալիքները հայտնում են, որ հրդեհի տարածքն ընդլայնվել է մինչև 4500 քմ։

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է նաեւ երկու հրշեջ ուղղաթիռ։

Հրդեհը պատել է ամբողջ շենքը։

Երկու մարդ մահացել է։ Նշվում է, որ նրանք ցած են նետվել այրվող շենքի 7-րդ հարկից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել,  այն ամբողջությամբ ծխով է լցված։ Փլուզվել են շենքի ներսում գտնվող կառույցները։