Անկարայի գլխավոր դատախազությունը չորեքշաբթի օրը դատական գործ է հարուցել ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի դեմ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակման առնչությամբ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
Գործը հարուցվել է ամսագրի աշխատակիցների դեմ:
Ըստ Reuters-ի՝ Թուրքիան մտադիր է իրավական ու դիվանագիտական միջոցառումներ ձեռնարկել՝ կապված ծաղրանկարի հրապարակման հետ: Համապատասխան դիրքորոշման մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակը: