Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Հովհաննես Հովհաննիսյանը Մ17 առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսել է պայքարն Եվրոպայի պատանեկան և Մ15 առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) Մ17 առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

Հովհաննեսը երկամարտում գրանցել է 234 կգ արդյունք։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մոլդովայի և Լեհաստանի ներկայացուցիչները։

Մրցաշարն անցկացվում է հունական Սալոնիկում՝ հունիսի 15-ից 23-ը: