Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրահավաքային ռեսուրսը չպետք է չարաշահվի. շարժումն ամռան ընթացքում շատ գործ ունի անելու. Վիգեն Հակոբյան

18/06/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամառն ամենալավ շրջանը չէ քաղաքական ակտիվ, զանգվածային միջոցառումների համար, սակայն երբ կա կոնկրետ նպատակ և լուծում պահանջող խնդիր, արձակուրդային սեզոնն անգամ խոչընդոտ չի կարող լինել։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ամռանն ընդառաջ Սրբազան շարժման մարտավարությանը։

«Ամեն ինչ շատ պարզ է այն առումով, որ Բագրատ սրբազանն իր վերջին ելույթում խոսեց շարժման ծրագրերի մասին՝ նշելով, որ այս ժամանակահատվածում պետք է վերադասավորումներ տեղի ունենան։ Ես կասեի՝ վերաֆորմատավորում։

Կարծում եմ՝ եթե խոսքը գնում է ոչ թե կարճաժամկետ ստրատեգիայի մասին՝ 24, 48, 72 կամ 96 ժամվա, այլ՝ միջնաժամկետ ստրատեգիայի մասին, ապա խոսքը գնում է շարժման՝ ավելի ինստիտուցիոնալիզացման մասին,  այսինքն՝ շարժմանը կառուցվածքային բնույթ տալու, շարժման մեջ նոր կառույցներ և շրջանակներ ներգրավելու  համար, որպեսզի շարժման զանգվածային բազան ընդլայնվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ այս ամբողջ ընթացքում մասնագիտական և փորձագիտական տարբեր շրջանակների հետ պետք է հանդիպումներ նախաձեռնվեն ։ Ըստ քաղտեխնոլոգի՝ պետք է կոնսուլտացիաներ անցկացվեն, որոնց նպատակը ոչ միայն կոնկրետ մարտավարություն որդեգրելը կլինի, այլև՝ առանձին կառույցներ ձևավորելը. կառույցներն իրենց հերթին պետք է ղեկավարեն նեղ ոլորտները։

«Ասենք, եթե դա բժիշկների ասոցիացիա է, ապա տվյալ կառույցը պետք է զբաղվի իր ոլորտով՝ մարդկանց հանել փողոցներ, այսինքն՝ որպեսզի ամեն ինչը ոչ թե կենտրոնացված արվի, այլ յուրաքանչյուր մասնագիտական կառույց պատասխանատու լինի իր ոլորտի համար։

Բացի այդ՝ շարժոսւմն այս ընթացքում պետք է փորձի հասկանալի և ընկալելի լինել արտաքին աշխարհի համար, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա ՀՀ իշխանությունն է վայելում Արևմուտքի աջակցությունը։ Նույն Արևմուտքի, որն աչք է փակում հունիսի 12-ին թափված արյան վրա։

Շարժումն էլ պետք է կարողանա պետք եղած ժամանակ դրսի որոշ ուժերի՝ գոնե որոշակի աջակցությունն ունենալ»,-ասաց Վիգեն Հակոբյանը։

Վերջում քաղտեխնոլոգը շեշտեց՝ կլինի ամռանը կամ տարվա այլ եղանակին՝ միտինգային ռեսուրսը չպետք է չարաշահվի. հանրահավաքները պետք է օգտագործվեն միայն այն ժամանակ, երբ ուզում ես նոր որակ ստանալ կամ նոր փուլի սկիզբ կամ ավարատ ազդարարել։

«Այնպես որ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շատ գործ ունի անելու։ Իհարկե, անելիքներ շատ կան»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր. «Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև»:

Նա նաև հավելել էր, որ շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հովհաննես Հովհաննիսյանը Մ17 առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական