Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցության նոր լծա՞կ

Գրիգոր Առաքելյան
14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
88
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Ազատ  Թալիշ»՝ OTV  ինտերնետային հեռուստաալիքի հաղորդման համաձայն, թալիշ  ակտիվիստ Զաբիլ Մահերամովը արգահատանքով է խոսել է  ԻԻՀ նախագահի մահվանը հանգեցրած ուղղաթիռի կործանման պատճառով Բաքվի զանգվածային լրատվամիջոցների անթաքույց  հրճվանքի մասին եւ հավելել՝

 «Ինչպես Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերվ Ռուսաստանին հայերի պաշտպանությունն իրականացնելու իրավունք է վերապահվել, այդպես էլ նույն պայմանագրերով պաշտպանության կարիք ունեցող մահմեդականներին հովանավորելու պարտավորությունը տրված  է Իրանին»:

Թալիշ ակտիվիստ Մահերամովը ահազանգել է, որ ներկայումս  Ադրբեջանի ժողովրդի, հատկապես իրանական ծագումով ու Իրանի մշակույթը կրող  թալիշցիների նկատմամբ բռնություն է գործադրվում Բաքվում: Ըստ վերջինիս, թալիշցիներին բերկրանք է պատճառում  Իրանին ուրախություն  պարգեւող  իրադարձությունները, եւ ընդհակառակը՝ տխրեցնում  Իրանին պատուհասած դժվարություններն ու ցավերը, հավելելով, որ  Իրանի հովանավորության եւ ուշադրության կարիքն ունեցող  իրանամետ հավատացյալներից առնվազն հինգ հազար հոգի ներկայումս գտնվում են Բաքվի բռնատիրական ռեժիմի բանտախցերում:

Զաբիլ Մահերամովը Թեհրանին  հիշեցրել է, որ թե՛ բարոյապես, թե՛ մարդասիրական ու կրոնական հանձնառություններից ելնելով, եւ թե՛   Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի դրույթներով պայմանավորված՝ Իրանը պետք է պաշտպանի Ադրբեջանի Հանրապետությունում սիոնիստների ու Իսրայելի գործակալների կողմից բռնության ենթարկվող մարդկանց իրավունքները:

Այնուհետեւ Զաբիլ Մահերամովն ասել է.

«Ադրբեջանի Հանրապետութունում կյանքի անբարենպաստ պայմանների պատճառով, թալիշցիներից շատերը ստիպված լքել են երկիրն ու աշխատանք  գտել  Ռուսաստանում: Ուստի, անհրաժեշտ է հոգ տանել նրանց ինքնության ու իրանական արմատների պահպանման համար: Ադրբեջանում ապրելու համար դժվարին պայմաններից բացի, Կովկասի այս հատվածում սիոնիստական ռեժիմի ներկայության ահագնացող չափերի պատճառով, վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, ինչը հնարավորություն է տալիս այդ ռեժիմին՝ օգտվելու Իրանին հարված հասցնելու բոլոր հնարավորություններից: Իրանը դեռ ոչ մի անգամ  լավ բան չի տեսել Բաքվի վարչախմբի հետ հարաբերություններից: ԻԻՀ նախագահի մահվանը հանգեցրած ուղղաթիռի կործանման պատճառով Բաքվի զանգվածային լրատվամիջոցների անթաքույց  հրճվանքը Բաքվի անշնորհակալ վերաբերմունքի մասին է վկայում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հարավ-արեւելքում՝ Իրանին եւ Կասպից ծովին սահմանակից  հատվածում 1993 թվականի հունիսին  ինքնահռչակված  Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունն ունեցել է   ընդամենը երկու ամսվա կյանք:  

Ռուսաստանաբնակ թալիշցիները 2023 թվականի օգոստոսի 7-ին ռուսական Եկատերինբուրգ քաղաքում  որոշ ռուս պաշտոնատար անձանց մասնակցությամբ նշել են Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության հռչակման 30-ամյակը: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել թալիշ ակտիվիստներ Զաբիլ Մահերամովը, Ալշեն Հասանովը,  Զոհրեդդին Իբրահիմին, ինչպես նաեւ ռուս պաշտոնյաներ, այդ թվում՝   ՌԴ Պետդումայի խոսնակ Իգոր Վոլոդինը: Ելույթները հիմնականում  կառուցված են եղել  Ադրբեջանում թալիշցիների  իրավունքների կոպիտ ոտնահարմանը վերաբերող փաստերի եւ նրանց ոտնահարված իրավունքների վերականգնման անհրաժեշտության շեշտադրումների  վրա:

Ըստ ամենայնի, Արցախյան հարցի ադրբեջանանպաստ լուծման պատճառով, եւս մեկ միավորով նվազել է  Խորհրդային Միությունից անջատված ազգային փոքրամասնությունների լծակների օգնությամբ  իր ազդեցության նախկին տարածքում միջամտելու Մոսկվայի հնարավորությունները: Այս պայմաններում,  Ռուսաստանը փորձում է ռուսախոս ազգային փոքրամասնություններին հովանավորելու անվան տակ ազդեցության նոր լծակների տիրանալ: Այսպիսով, Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակ ձեռք բերելու նպատակով  թալիշցիներին հովանավորելու հարցը հայտնվել  է  Մոսկվայի օրակարգում:

Օգոստոսի 7-ի միջոցառմանը Պետդումայի խոսնակ Վոլոդինի մասնակցությունն ուղերձ էր Բաքվին՝  Արցախին փոխարինող նոր լծակի մասին:

Սակայն, իրանական արմատներ ունեցող եւ Իրանին համակրող թալիշցիների նկատմամբ Թեհրանի քայլերն առայժմ նկատելի չեն:

Խնդրո առարկա  երկու պայմանագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Թուրքմենչայի պայմանագրով, իրոք,  Իրանը պարտավորվում էր չխոչընդոտել իրանաբնակ հայերին՝ ռուսական տիրապետությանն անցած տարածքներ տեղափոխվելիս, որի մասին է վկայում 1818-1819 թթ. ռուս դրամատուրգ եւ դիվանագետ Գրիբոյեդովի կազմակերպած պարսկահայերի հայտնի ներգաղթը:

Ինչ վերաբերում է թալիշցիներին, ապա Ադրբեջանում բնակվող այդ էթնիկ փոքրամասնության իրավունքների մասին ո՛չ Գյուլիստանի, եւ ո՛չ էլ Թուրքմենչայի պայմանագրում  որեւէ  հիշատակում  չկա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բագրատ արք. Գալստանյանի դիմանկարը՝ գերմանալեզու մամուլի որոգայթում

Հաջորդ գրառումը

Ճապոներեն ուղեցույց Արամ Խաչատրյանի մասին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ճապոներեն ուղեցույց Արամ Խաչատրյանի մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական