Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հորդորում ենք ցուցարարներին զերծ մնալ բռնություն դրսևորելուց. ԱՄՆ դեսպանատուն

Հորդորում ենք ցուցարարներին հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց. ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունում։

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։

Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հ անրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,-ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։