Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Թեհրանն ու Բաքուն համատեղ զորավարժություններ են անց կացնում

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների հետ հունիսի 12-ին մարտավարական զորավարժություններ կանցկացվեն 2024 թվականի ուսումնական պլանի համաձայն. Հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Անձնակազմի, ռազմական տեխնիկայի, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ զորավարժությունները կկենտրոնանան հրամանատարների որոշումներ կայացնելու հմտությունների և պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման, ինչպես նաև ստորաբաժանումների միջև հաղորդակցության բարելավման վրա:

Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա հարեւան պետության տարածքում միաժամանակ կիրականացվեն մարտավարական զորավարժություններ՝ իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ։

Զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի կունենան երկու երկրներում, կհամակարգվեն տարբեր խնդիրներ՝ ռազմավարական օբյեկտներն ու կապի գծերը հնարավոր սադրիչ և դիվերսիոն գործողություններից պաշտպանելու համար. նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։