Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ՀՀ-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը շարունակվում է

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր. հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես փորձի փոխանակման և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։