Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Փաշինյանը  հանդիպել է Ջեյմս Օ՛Բրայենի հետ

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։

Փաշինյանը և Ջեյմս Օ’Բրայենը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ալմաթիի հռչակագրի հիման վրա  սահմանազատման և սահմանագծման  շուրջ։

Հանդիպման քննարկման մեկ այլ թեման «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքներն են եղել։