Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նախագահական ժամկետի ավարտը՝ անկախ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներից։
Le Figaro-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ժողովրդի ցույցերը չեն գրում Սահմանադրությունը: Ինստիտուտները որոշել են, թե որն է նախագահի տեղը»,- ասել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Եվրախորհրդարանում քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարեց արտահերթ համապետական ընտրությունների անցկացման մասին։