Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևն ուզում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված միջազգային բոլոր իրավունքները վերացնել

09/06/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալիեւը, ըստ էության, ուզում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂ ժողովրդի իրավունքների հետ կապված բոլոր հիմքերը միջազգային իրավունքի վերացնել եւ դա ուլտիմատումով է անում. ասել է ՀՀ հատուկ հարցերով նախկին բանագնաց Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի` Մինսկի խումբը լուծարելու պահանջին:

«Ինչո՞ւ է Ալիեւը ուզում վերացնել բոլոր հետքերը ԼՂ հակամարտության հետ կապված, որովհետեւ նա շատ լավ հսկանում է, որ ինքը ցեղասպան է, ինքը հասկանում է, որ ցեղասպանություն է իրականացնել ԼՂ ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտման է ենթարկել մի ողջ ժողովրդի, որոնք դարերով ապրել են այդտեղ եւ հասկանում է, որ նրանց վերադարձի իրավունքն ուժի մեջ է, նրանք շարունակում են իրավունքներ ունենալ այդ տարածքի վերաբերյալ: Արցախցիները շատ իրավունքներ ունեն, միջազգային իրավունքը նրանց կողմից է, այլ բան, որ Հայաստանի Հանրապետությունը թեման փակել է, բացարձակապես այս թեմայով ոչ մի բան չի խոսվում, արծարծվում: Եթե ուշադիր եք եղել, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին ներկայացնում են ուղղակի Հարավային Կովկասի բանագնաց, ինչպես Ադրբեջանն էր պահանջում, այլեւս չեն ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այսինքն Ալիեւի պահանջներն այս մասով հստակ օրակարգով կատարվում են Հայաստանի Հանրապետությունում: Ալիեւը, ըստ էության, ուզում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂ ժողովրդի իրավունքների հետ կապված բոլոր հիմքերը միջազգային իրավունքի վերացնել եւ դա ուլտիմատումով է անում` այսինքն եթե դա դուք չանեք, ես տարածքային պահանջներ կներկայացնեմ»,-ասաց նա:

Մարուքյանը նշում է, որ Հայստանը բոլոր հարթակներում ասում է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Պրահայում է ասել, որից հետո Լաչինի միջանցքը փակվեց, որից հետո ԼՂ-ը էթնիկ զտման ենթարկվեց, իսկ Հայաստանը դրա դիմաց ոչ մի բան չստացավ` Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականություն, հրաժարվում է ներառել Ալմա Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում:

«Այսինքն իր բոլոր պարտավարություննեը, որ իբր թե ստանձնել էր Ադրբեջանը արեւմտյան հարթակներում չի պահպանում, Հայաստանը ուղղակի զրկվել է բոլոր հնարավոր գործիքներից, մի քանի գործիք է մնացել, օրինակ ԼՂ ժողովրդի իրավունքների հարցը, որ Հայաստանը փակում է, որն էլ իր ձեռքով չի փակում, Ադրբեջանը դիմում է Հայաստանին, ասում է` եկեք համատեղ փակենք, որովհետեւ մենք այս թեման փակում ենք միասին: ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմա չի գործում, բայց ոչ ոք չի կարող ասել ապագայում այն կգործի, թե` ոչ, կարող է այն մի օր կգործի, դրա համար Ալիեւը ուզում է այն փակել»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը շեշտում է, որ սխալ է փակել Մինսկի խումբը, քանի որ ԼՂ հայերը ունեն իրավունքներ, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է հատուկ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Հետեւաբար ՀՀ-ն չպետք է Ադրբեջանին դիմի ԵԱՀԿ-ին` Մինսկի խումբը վերացնելու գործով, առնվազն երեք հարցով` փախստակաների հարց, նրանց իրավունքները մշակութային ժառանգության հարցով եւ նրանց սեփականության հարցերը: Այս հարցերը հասցեագրվում են, թե չեն հասեագրվում»,-ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանն ուզում է մեկընդմիշտ փակել արցախյան խնդրի էջը

Հաջորդ գրառումը

Իշխանական քարոզիչները ծաղրում են անօթևան մարդուն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

Իշխանական քարոզիչները ծաղրում են անօթևան մարդուն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական