Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպահայ ընտրողները հստակ չեն որոշել ո՞ւմ տալ քվեն

Անահիտ Հովսեփյան
07/06/2024
- 7 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
55
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 6-ին Նիդեռլանդներում սկսվեց աշխարհում մեծությամբ երկրորդ  ժողովրդավարական քվեարկությունը. 350 միլիոն ընտրող պիտի որոշի Եվրոպայի քաղաքական ճակատագիրը, որ վերջին ամիսներին հատկապես աջակողմյան եւ ծայրահեղ աջակողմյանների շեղբին է: Եվրոխորհրդարանում քվե ստանալու ընտրությունը ԵՄ երկրներում 4 օր շարունակվելով, կավարտվի կիրակի՝ հունիսի 9-ին: ԵՄ երկրների մեծ մասը, այդ թվում ամենամեծ մասնակցությունն ունեցող Գերմանիան, կքվեարկի կիրակի օրը: 2024-2029-ի ընտրաշրջանում Եվրոխորհրդարանը նախորդի համեմատ 15- ով կաճի, կկազմի 720 պատգամավոր: Բնակչությամբ ամենամեծը՝ ԳԴՀ-ն 96 պատգամավորով կներկայանա Ստրասբուրգում եւ Բրյուսելում, Ֆրանսիան՝ 81(+2):

Տեղի սղության պատճառով անդրադառնանք կարեւորին:

Քանի որ Հայաստանում այս օրերին հատկապես շահարկվում է եկեղեցու, կրոնի գերադաս լինելու «վտանգը», ծանուցենք, որ Նիդեռլանդներում տեղական ընտրության օր է սահմանված չորեքշաբթին, եւ դա ունի կրոնական պատճառ: Կառավարությունն ուզում է, որ քվե ունեցող հնարավորինս շատ մարդ մասնակցի ընտրությանը, մահմեդականների, հրեաների, քրիստոնյաների մասնակցությունը դյուրին դարձնելու համար բացառել է ուրբաթը, շաբաթը եւ կիրակին, իսկ երկուշաբթին հարմար չէ, քանի որ շաբաթավերջին հաջորդում է: ԵՄ-ի սահմանած 4 օրերի մեջ Նիդեռլանդներն ընտրել է հինգշաբթին, քանի որ իրենց ավանդական ընտրական չորեքշաբթի օրվան հաջորդող օրն է:

Ուրբաթ, 2 օր շարունակ ընտրության են մասնակցելու Իռլանդիայի եւ Չեխիայի քաղաքացիները, շաբաթ օրը կբացվեն Լիտվայի, Սլովակիայի, Մալթայի, Իտալիայի ընտրատեղամասերը, դարձյալ 2 օր քվեներ ընդունելով: ԵՄ մյուս երկրներում ԳԴՀ-ի նման ընտրության օր է սահմանվել հունիսի 9-ը: Ավստրիայի, Մալթայի,  Բելգիայի օրինակին հետեւելով՝ առաջին անգամ ԳԴՀ-ում ընտրելու իրավունք է տրված նաեւ 16, 17 տարեկաններին, որոնց մեջ նկատելի շատ են աջերի համակիրները: Բելգիայում 16 տարեկանների համար ընտրության մասնակցությունը նույնիսկ պարտադիր է: 

Ֆրանսիայում եւ Գերմանիայում մեր երկշաբաթյա  բանավոր հարցումները վկայում են, թե որեւէ կուսակցություն չի արտահայտում հայ համայնքի համակրանքը: Մեր զրուցակիցներն առավել հաճախ խոստովանում են, թե հիասթափված են քաղաքական գործիչներից, կուսակցություններից, իսկ ընտրության մասնակցելու կարեւորությունը գիտակցողների մեջ առավել շատ են չկողմնորոշվածները: «2020-ի պատերազմից հետո պարզ դարձավ, որ Հայաստանին օգնել կարող ենք ոչ այնքան մեր քվեով, որքան տեղում՝ Հայաստանում եվրոպահայերիս կամավորությամբ»: Սա ֆրանսահայերի, գերմանահայերի ընդհանրացված կարծիքն է:

Այդուհանդերձ կարեւոր է, որ եվրոպաբնակ հայ ընտրողները, խավիարային դիվանագիտության դասը հիշելով, նախապես գոնե իրազեկ դառնան՝ իրենց թեկնածուն Բաքվի եւ Անկարայի երկար ձե՞ռքն է արդյոք, ծայրահեղ աջ «Գորշ գայլերի» հետ համագործակցո՞ւմ է, նպաստո՞ւմ է ցեղասպան Ալիեւին հանցակից Ուրսուլա ֆոն դեր Լայենի շահերին, սատարո՞ւմ է Ֆրանկ Շվաբեի սկսած պայքարին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դեսպան Աղաեւը հրեաների իրավունքը բա՞րձր է դասում

Հաջորդ գրառումը

Ամեն ինչ Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների մասին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ամեն ինչ Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական