ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Օպերատորների տեսություն եւ հարմոնիկ վերլուծություն» թեմայով: Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը եւ ՌԴ Հարավային դաշնային համալսարանը:
Գիտական զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ Բելգիայից, Իսպանիայից, Իսրայելից, Հայաստանից, Չինաստանից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սերբիայից: Գիտաժողովի արդյունքները կներկայացվեն «Mathematical Sciences» եւ «Lobachevskii Journal of Mathematics» ամսագրերի հատուկ համարներում:
OTHA SPRING նախաձեռնությունը մեկնարկել է 2011 թվականին: Նպատակն է համախմբել մասնագետների աշխարհի տարբեր երկրներից եւ ամրապնդել համագործակցությունը մաթեմատիկայի բնագավառում: OTHA SPRING-ը Երեւանում անցկացվել էր նաեւ 2023 թվականին եւ նվիրված էր ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին: Գիտաժողովի արդյունքները հրապարակվել են միջազգային հրատարակչական «Springer» ընկերության կողմից՝ անգլերեն եւ հայերեն լեզուներով:
Անշուշտ միջազգային համագործակցությունը կնպաստի գիտության զարգացմանը մեր երկրում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ