Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ռուսականի փոխարեն, Հունգարիան առաջին անգամ գազ է գնել Ադրբեջանից ու Թուրքիայից

Հունգարիան շարունակում է դիվերսիֆիկացնել իր մատակարարումները՝ նվազեցնելու ռուսական գազից կախվածությունը.  ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն  Բաքվի էներգետիկ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ երկրի տարեկան գազի սպառումը կազմում է 9-10 միլիարդ խորանարդ մետր, որից միայն 1,5 միլիարդ խորանարդ մետրն է արտադրում հենց Հունգարիան։

«Ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար աշխատանքներ են տարվել և տարվում Ադրբեջանից, Թուրքիայից և Կատարից գազ գնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Հունգարացի նախարարը նաև ընդգծել է, որ Հունգարիան այս տարի առաջին անգամ գազ է գնել Ադրբեջանից և Թուրքիայից։

Փիթեր Սիյարտոն հավելել է, որ Քաթարում բանակցությունները շարունակվում են, և մոտ ապագայում այս ոլորտում պայմանավորվածություն ձեռք կբերվի։