Համաշխարհային կինոյի աստղ Սոֆի Լորենը սիրային կապ է ունեցել իտալացի կինոպրոդյուսեր Կառլո Պոնտիի հետ։
Պոնտին Լորենից մեծ էր 22 տարով, կարևոր դեր է խաղացել Լորենի դերասանական կարիերայում և անձնական կյանքում։
Կառլո Պոնտին ուներ տաղանդը տեսնելու բացառիկ ունակություն և հաջող ֆիլմեր նկարահանելու ձիրք:
Նա հայտնաբերեց Սոֆիին և նկատեց նրան՝ որպես ապագա աստղի:
Լորենի և Պոնտիի սիրավեպը սկսվել է 1950-ականներին, երբ Պոնտին դեռ ամուսնացած էր։ Չնայած իրավական խոչընդոտներին և հանրային խարանին՝ նրանք հավատարիմ մնացին միմյանց: Իտալիայի ամուսնալուծությունների դեմ խիստ օրենքները թույլ չտվեցին նրանց ամուսնանալ։
Միայն 1957 թվականին Պոնտին բաժանվեց իր առաջին կնոջից։ Լորենի հետ նա ամուսնանացավ Ֆրանսիայում՝ քաղաքացիական արարողությամբ։
Նրանց միությունը Իտալիայում ճանաչվեց միայն 1965 թվականին, երբ Պոնտիի նախկին կինը ամուսնալուծվելու պաշտոնական համաձայնություն տվեց:
Ավելի ուշ Լորենն ու Պոնտին նորից ամուսնացան կաթոլիկ արարողությամբ, 1966 թվականին և միասին ապրեցին մինչև Պոնտիի մահը՝ 2007 թվականը։