Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հարավային Աֆրիկայում 18 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

Հարավային Աֆրիկայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից առնվազն 18 մարդ է զոհվել։

 ՏԱՍՍ-ը գրում է, որ  լուրը հայտնել է  Agence France-Presse (AFP)՝ տեղական իշխանություններին հղում անելով։

Ըստ AFP-ի՝ 11 մարդ մահացել է ԿվաԶուլու-Նատալ նահանգում, եւս 7-ը՝ Արեւելյան Քեյփ նահանգում։ Ավելի քան 50 մարդ վնասվածքներ է ստացել։

Նախկինում գրանցվել էր մահվան 12 դեպք։

ԿվաԶուլու-Նատալում աղետից հիմնականում տուժել են Դուրբան մեգապոլիսի շրջանները: