Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայկական Շուշին ընտրվել է իսլամական աշխարհի երիտասարդական մայրաքաղաք

Շուշիում տեղի է ունենում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 10-րդ «Երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումը։

Ամեն տարի ԻՀԿ Երիտասարդական ֆորումը ընտրում է մեկ քաղաք՝ որպես ԻՀԿ անդամ երկրների «Երիտասարդական մայրաքաղաք» և ամբողջ տարվա ընթացքում այնտեղ կազմակերպում միջազգային միջոցառումներ. հղում անելով Ադրբեջանի մշակույթի և երիտասարդության նախարարությանը՝ գրում է  ադրբեջանական APA-ն։

Միջոցառմանը մասնակցում են պաշտոնյաներ, ԻՀԿ Երիտասարդական ֆորումի, ԻՀԿ անդամ երկրների պատվիրակություններ, տարբեր կառույցների առաջատար ներկայացուցիչներ և ավելի քան 150 երիտասարդության ներկայացուցիչներ աշխարհի 36 երկրներից։

ԻԿԿ-ի առաջին «Երիտասարդական մայրաքաղաքը» Ստամբուլն էր։

 Շուշին տասներորդ ընտրված քաղաքն է։

Հայկական Շուշիում այսօր  իսլամական աշխարհում հայտնի մահմեդական միջոցառում է  անց կացվում։