Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս շարժումը պետք է բնական էվոլյուցիա ապրի. ՀՀ շարքային քաղաքացին իրեն փոփոխությունների փայատեր դեռ չի զգում. քաղաքգետ

03/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

-Պարո՛ն Մաթևոսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք շարժման ընթացքի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ հրապարակում այս պահին միայն Բագրատ սրբազանը և ժողովուրդն են, որի կարծիքը քաղաքական, սահմանազատման և մնացած գործընթացներում այլևս ոչ ոք հաշվի չի առնում։ Արդյոք սա պայքար չէ հողմաղացների դեմ։

-Ինձ թվում է՝ Դուք մի փոքր հիասթափություն եք ապրում. Ձեր հարցից դա զգացվում է։ Այսպես ասեմ. օբյեկտիվորեն երկար ժամանակ է (առնվազն 2022 թվականի գարնանից), ինչ հարթակն ազատ է քաղաքական  ուժերի և առաջնորդների համար։ Բայց ֆիքսենք, որ քաղաքական ուժերը երկու տարվա ընթացքում չկարողացան հասնել այն արդյունքին, որի մասին պարբերաբար խոսում էին։ Նրանք չկարողացան նույնիսկ խոշոր հանրահավաք կազմակերպել՝ չնայած նրանց ձեռքը ոչ ոք չէր բռնել։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ ես տպավորություն ունեմ, որ հասարակության զգալի հատվածի մոտ, նաև՝ շարժմանն աջակցող քաղաքացիներից մի մասի մոտ կա տպավորություն, որ մեկ-երկու հանրահավաքով հնարավոր կլինի այս իշխանություններին չվաստակած հանգստի ուղարկել։ Բայց դա օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ պատճառներով տեղի չունեցավ։ Սակայն մայիսի 26-ի հանրահավաքը և դրա մարդաշատությունը մեկ բան ցույց տվեցին. շարժումն օրգանիկ աճի տեղ դեռևս ունի։ Բայց որպեսզի շարժումն օրգանիկ աճ ունենա, այսինքն՝ Սրբազանի կողքին կանգնած մարդկանց թիվը եռապատկվի, քառապատկվի, հնգապատկվի, ծրագիր է անհրաժեշտ։

-Պարո՛ն Մաթևոսյան, շատ փորձագետներ նշում են, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը չբերեց իշխանության, այլ դրսի ուժերը հենվեցին ժողովրդի վրա, և նա վարչապետ ընտրվեց՝ հատուկ այս ծրագիրն իրագործելու համար։ Դո՞ւք էլ եք այդպես կարծում։

-2018 թվականին կար ծրագիր, որը պետք է իրականացվեր։ Բայց ո՞վ  ասաց, որ նմանատիպ ծրագիր էլ, որը դու պետք է իրականացնես, դու ինքդ չես կարող առաջարկել։ Խոսքն այստեղ չի գնում այն ծրագրի մասին, որը միտված է արտաքին ուժերի շահերն սպասարկելուն։ Ո՛չ։ Հայաստանի ներսում բազմաթիվ հարցեր կան,որոնց վերաբերյալ ծրագրային լուծումներ են անհրաժեշտ՝ սկսած սահմանագծման-սահմանազատման հարցից, վերջացրած կարմիր գծերի և տրանսպորտի սակագներով։

Այս շարժումը պետք է բնական էվոլյուցիա ապրի։ Հիշո՞ւմ եք՝ ղարաբաղյան շարժումը զարգացման մի քանի փուլ ունեցավ, և մեկ շարժումից, որը լոկալ խնդիր էր դրել՝ Արցախը պահել հայկական, իքս պահի կերպարանափոխվեց։ Շարժման մասնակիցները հասկացան՝ որպեսզի Արցախը պահես հայկական, պետք է Խորհրդային միությունից դուրս՝ անկախ հայկական պետականություն ունենաս։ Մարդիկ սկսեցին դրան ուղղված գործողություններ իրականացնել։

Տեսեք, ՀՀՇ-ն այլ պարագայում՝ ԽՍՀՄ գոյության պայմաններում, չէր կարող հաղթել ընտրություններում, եթե անկախ պետության գաղափարը չկարողանար սերմանել հասարակության մեջ, չկարողանար մարդկանց մեջ անկախ  պետության գաղափարը կապել նրանց սոցիալական խնդիրների լուծման հետ։ Կրկնում եմ՝ շարժումն օրգանիկ աճի շատ մեծ հնարավորություն ունի, բայց այդ աճը կարող է տեղի ունենալ, եթե լինի համապարփակ ծրագիր՝ սոցիալականից մինչև սահմանագծում-սահմանազատում և գիտակցում, թե ինչից այս շարժումն սկսվեց։ Իսկ սկսվեց այն բանից, որ Կիրանցը պետք է մնա հայկական։ Պետք է հասկանալ, որ ֆիքսվի, որ Կիրանցը, Տիգրանաշենը կամ Սևանը կարող են մնալ հայկական, եթե Երևանը լինի հայկական։ Իսկ որպեսզի Երևանը մնա հայկական, մեր հասարակությունը պետք է իմանա, թե ինքն ինչի հետևից է դուրս գալիս փողոց։

Ես ասում եմ հասարակություն, քանի որ չեմ ուզում շեշտը դնել քաղաքական ուժերի վրա։ ինչո՞ւ. որովհետև վերջին շրջանում ես ավելի շատ միտում եմ տեսնում, թե ինչպես ընդդիմության ներկայացուցիչներն ավելի շատ հարվածում են շարժմանը՝ չնայած, կրկնում եմ, առնվազն երկու տարի ունեին՝ գեներեցնելու իրենց ուզած շարժումը, պայմանավորվելու իրենց ուզած աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, բայց նման բան չեն արել։

-Պարո՛ն Մաթևոսյան, կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ եթե շարժումը այլ ուժերի կողմից չի հովանավորվում, դրական ելք կարող է այդպես էլ չգրանցվել։

-Կարծում եմ՝ անհրաժեշտ էլ չէ, որ շարժումն ինչ-որ ուժերի՝ առավել ևս օտար ուժերի կողմից ֆինանսավորվի։ Եթե մարդն ինչ-որ մեկին աջակցում է, դա անշահախնդիր չի անում։ Այսինքն՝ եթե ցանկանաս, որ իքս քաղաքական թիմի ներկայացուցիչները գան և քեզ միանան, պարզ է, որ այդ մարդիկ ինչ-որ ակնկալիքներ են ունենալու։ Ճիշտն այն է, որ լինի Սրբազանի և ժողովրդի միությունը, որից հետո միանան քաղաքական ուժերը։

-Բայց փաստացի հրապարակում Սրբազանն է ու ու մի քանի հազար մարդ. շարժման մասնակիցների թիվը հարյուր հազարների չի հասնում, որպեսզի կրիտիկական մասսայի՝ Փաշինյանին հեռացնելու պահանջը դառնա համաժողովրդական ալիք։ Գումարած դրան՝ ծրագրային դրույթներ ևս չեն ներկայացվում։

-Դրան առաջին հերթին խանգարում է այն, որ ՀՀ շարքային քաղաքացին իրեն փոփոխությունների փայատեր դեռ չի զգում։ Շարքային քաղաքացին չգիտի՝ եթե վաղը Բագրատ սրբազանը գա իշխանության, շարքային ուսուցիչը, վարորդը, գյուղատնտեսը կոնկրետ ի՞նչ աջակցություն է ստանալու, ինքն ինչպե՞ս է դառնալու փոփոխությունների փայատեր։

Միաժամանակ, ինձ մոտ տպավորություն է, որ հասարակության մի մասը իրողությունները համեմատում է 2018-ի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ, երկու շաբաթ փողոցներում քայլեց, և դրանից հետո իշխանափոխություն տեղի ունեցավ։ Բայց չմոռանանք, որ մինչև նրա քայլելն առնվազն մեկ տասնամյակ արևմտյան կազմակերպությունները շատ ակտիվ գործում էին։

Երկրորդ, այն ժամանակվա իշխանությունների մեջ շատ մեծ խլրտոց կար. մարդիկ միմյանց դեմ գործեր էին տալիս, և ամեն մեկը շարժմանն աջակցելու մեջ տեսնում էր հնարավորություն՝ հարվածելու Սերժ Սարգսյանին, բայց հետագայում որևէ դիրք զբաղեցնելու։

Չեմ կարծում, որ այս շարժմանը նախապատրաստական շատ մեծ աշխատանք է կատարվել, սակայն կկարողանա՞ն այնպես անել, որ մարդիկ իրենց փայատեր զգան՝ չգիտեմ։

-Պարո՛ն Մաթևոսյան, եթե պայքարը չհաջողի կամ մարի, կարելի՞ է ասել, որ դա լինելու է նաև Հայ Առաքելական եկեղեցու պարտությունը, սկսելու են այդ կառույցի հանդեպ  ճնշումներ գործադրվել. փաստացի ՀԱԵ-ն միակ կառույցն էր, որին «կոտրել» Փաշինյանին չէր հաջողվել։

-Ես արդեն ասացի, որ շարժումն օրգանական աճի տեղ ունի. Սրբազանն այնպիսի կառույցի ներկայացուցիչ է, որը Հայաստանում ամենալայն տարածումն ունեցող ցանցային համակարգն ունի։ Եթե կարողանան այդ  կառույցի հնարավորությունները ճիշտ օգտագործել, ամեն ինչ այլ կերպ կլինի։ Եթե Սուրբ Աննա եկեղեցու բակում ամեն օր կայացող խորհրդակցությունները տեղափոխվեն Շիրակ, Արմավիր, Արարատ և այլն, մթնոլորտի փոփոխությանն ուղղված քայլեր կիրականացվեն։

Երկրորդ՝ կարծում եք՝ Հայ Առաքելական եկեղեցին ամբողջությամբ պրոցեսի մե՞ջ է։ Ես, օրինակ, դա չեմ տեսնում։ Մեկ բան ևս. ենթադրենք՝ շարժումը կտևի, օրինակ, մինչև հուլիսի 15-ը։ Մինչև դա իշխանությունը շարունակելու է պաշտոնավարել, չէ՞։ Պատկերացնենք, որ հուլիսի 15-ին Բագրատ սրբազանն ընտրվում է վարչապետ։ Բայց մինչև դա իշխանությունները ՀԱԵ-ն փորձելու են և՛ ենթարկեցնել, և՛ տեռորի ենթարկել։ Դա նորմալ է, որովհետև քաղաքականությունը պրոցես է, որտեղ հարվածում են և հարվածներ ստանում։

Երբ ասում ենք, որ իշխանությունը ՀԱԵ-ն կենթարկեցնի, դրա համար եմ հարցնում՝ արդյոք համոզված ենք, որ Առաքելական եկեղեցին ամբողջությամբ է ներգրավված պրոցեսում։ Մենք միայն Տավուշի թեմ չունենք, ճի՞շտ է։ Դուք նկատե՞լ եք, որ Տավուշի և մի քիչ էլ Շիրակի թեմերից բացի՝ այլ թեմեր ակտիվ գործընթացի մեջ են։ Բայց պատկերացրեք, որ գանք, ինչ-որ հանգրվանի հասնենք, և Հայ Առաքելական եկեղեցին իրեն հալածելու  վտանգ տեսնի. ինչո՞ւ եք բացառում, որ կարող է այդ ժամանակ ամբողջ ծավալով միանալ։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը. ուղիղ

Հաջորդ գրառումը

Երկրի ղեկը գտնվում է Հայաստանի պետական շահը չներկայացնող, ապաշնորհ մի խմբակի ձեռքերում․ ՀԱԿ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

17/04/2026
Հաջորդ գրառումը

Երկրի ղեկը գտնվում է Հայաստանի պետական շահը չներկայացնող, ապաշնորհ մի խմբակի ձեռքերում․ ՀԱԿ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական