ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, բայց դեռ ժամանակ կա դա կանխելու համար. այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պյոտր Սիյարտոն. գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմական էքսպրեսը լքել է նախավերջին կայարանը, և այժմ կարիք չկա մտածելու, թե ինչպես այն կհասնի վերջնական կանգառին»,- ասել է արտգործնախարարը Չեխիայի մայրաքաղաքում հունգարացի լրագրողների հետ հանդիպմանը։