Քանի որ լարվածություն է ստեղծվել բախման մի տարեք։ Նախարարությունից ասել են՝ այս պահին չեն կարող ընդունել, այլ օր կընդունեն։
Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց ասաց ոստիկանության ծառայակիցը։
«Խնդրում եմ հանդարտեցրեք ժողովրդին, բախման չգնա, այլապես ոստիկանությունը ստիպված կլինի օրենքով սահմանված կարգով ապահովել հասարակական կարգի պահպանումը՝ այդ թվում հարկադրանքի միջոցներ կիրառելով»,- ասաց նա։
Սրբազանն էլ պատասխանեց․ «Ես չուզեցի ասել, բայց տեղեկություն է գալիս է մեզ, որ վախկոտը հրաման է տվել, կամ փորձում է հրամանը հասցնել, որ ժողովրդին ծեծեք, ջարդեք տուն ուղարկեք․ բախման տանողը դուք եք, մենք մեր պահանջի տերն ենք»,- ասաց նա։
Սրբազանը նորից կրկնեց՝ կամ իջնում եք, կամ բարձրանում ենք:
Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ: