Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Վարչապետն այլևս անընդունելի է, նրա ժամանակը սպառվել է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինվենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։

Ալիևի հայտարարությունն, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել։

Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական( իմա’ թուրքական) օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել։

Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական  հովանավորները։

Մենք պետք է մտնենք իրավական դաշտ, և գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա՝ հասկանալով, որ ինքն այլևս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է»։