Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Վեր կաց, հիմա իմ հերթն է

Սյունիքի մարզի Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի՝ Խաչատուր Անդրեասյան։

Ժամանակ էին դրել, որը լրացել է. հիմա էլ փոխքաղաքապետն է դառնում քաղաքապետ, քաղաքապետը՝ փոխքաղաքապետ։

Հիշեցնենք՝ համաձայն «Հանրապետություն» կուսակցության և «Ազատական» կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։

Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրացել է. այսուհետև նա Մեղրիի փոխքաղաքապետն է, 2021-ից  փոխքաղաքապետ Անդրեասյանը՝  քաղաքապետ։