Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Կառավարության ղեկավարն, այդկերպ, հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը

Խստիվ դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի թիկնապահների և ոստիկանների կողմից՝ Ամենայն հայոց Հայրապետի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ Սարդարապատի հուշահամալիրում իրականացված գործողությունները։

Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը:

«ՀՀ Կառավարության ղեկավարն, այդկերպ, հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը՝ որպես հենարան ունենալով բացառապես ոստիկանական ուժերին։

Մենք մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին ու նրա հետ գտնված հոգևոր հայրերին»,- նշված է հայտարարության մեջ։