Այն, որ այս իշխանությունը թքած ունի ժողովրդական ցավի ու սգի վրա, բազմիցս ենք համոզվել։
Այն, որ այս իշխանությունը կարող է այս պահին մի բան ասել, մյուս պահին ինքն իրեն հակասել, դրանում էլ ենք բազմիցս համոզվել։
Գինու փառատոն, «Ֆեստիվառներ» այն ժամանակ, երբ Արցախում մարդիկ սովամահ էին լինում, դա էլ ենք տեսել։
Մայիսի 26-ի հանրահավաքը վաղուց էր ծրագրված, ոչ ոք չէր պատկերացնի, որ հենց այդ գիշեր Լոռիում ու Տավուշում աղետալի ջրհեղեղ կլինի։ Ու այդ ֆոնին իշխանական քարոզչամեքենան սկսեց ցեխ շպրտել Սրբազան պայքարի առաջնորդի ու մասնակիցների վրա, թե՝ մարդիկ աղետի մեջ են, իսկ ձեր աչքին հանրահավքան է գալիս, որի ժամանակ նաև հայրենասիրական երգեր են հնչում։
Այսօրինակ գրառումներից հետո, ընդդիմությանը փնովելուն զուգահեռ իշխանությանը հարող շրջանակները կազմակերպել են «Սև ու սպիտակ» փարթի՝ ի հակադրություն և ի հեճուկս Բագրատ Սրբազանի «Եռագույնը պետք է հաղթի սևին ու սպիտակին» կարգախոսին։
Ուշադրություն. խրախճանքը տեղի էր ունենում նույն այն ժամանակամիջոցին, երբ Ալավերդիում, Սանահին կայարանում, Վանաձորում, Այրումում, Դեբեդ և Աղստև գետերի հարակից շրժաններում մարդիկ տնավեր էին. ջուրը քշել-տարել էր ամեն ինչ։ Նրանք ուրախանում էին Սոնա Շահգելդյանի, Արկադի Դումիկյանի երգերի տակ։
Մինչ համերգին գնալը, օրինակ իշխանական շրջանակներին հարող Ավետ Յանը ֆեյսբուքյան այս գրառումն է արել։
Այս գրառումից հետո սույն անձը մասնակցել է «Սև ու սպիտակ» փարթիին, մի լավ տժժացել ու նկարվել թքող Ալեն Սիմոնյանի թքող մոր հետ, որը նույնպես մասնակցել է խրախճանքին։
Խնջույքին մասնակցել է նաև իշխանությունների սրտի հաղորդավար Գնել Սարգսյանը։
Ի դեպ, փարթիի դրես-կոդը հետևյալն էր՝ կանայք պետք է ներկայանան սպիտակ, իսկ տղամարդիկ՝ սև հագուստով։
«Սև-սպիտակ» խրախճանքին ներկա է եղել նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
Անն Հակոբյանը, ինչպես տեսնում եք, խնջույքին եկել է թիկնապահներով։ Փաստորեն, նա անգամ չի վստահում յուրայիններին, ու պարում-ուրախանում է թիկնապահի ներկայությամբ միայն։ Այս լուսանկարում թիկնապահն ավելի պարզորոշ է երևում։
Քպ-ական պատգամավոր, Փաշինյանի համար ինքնախարազանման պատրաստ Արփի Դավոյանը նույնպես մասնակցել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդի ու մասնակիցների վրա լուտանք թափելու մրցավազքին։
Ալփի, յուրայիններդ ժանտախտի ժամանին քեֆ-ուրախության մեջ են եղել, մի գրառում էլ նրանց չե՞ս բաշխի։
Վերջում տեղադրենք Նինա Աճեմյան անունով օգտատիրոջ հրապարակած տեսանյութը՝ «Սև ու սպիտակ» փարթիից։ Ի դեպ սույն տիկինը ևս Սրբազան պայքարի մասնակիցներին մեղադրել է, թե ինչ սրտով են ցույց անում, երբ Տավուշում ու Լոռիում ջրհեղեղ է եղել, մարդիկ են տուժել։ Գրառումից անմիջապես հետո սպիտակ սիրուն շորերը հագել ու վազել է խրախճանքին։
Նա նաև նկարվել է թքող Ալեն Սիմոնյանի թքող մոր և իշխանությունների սրտի բլոգեր Ռոման Բաղդասարյանի հետ։