Փաշինյանը վերջին անգամ է գնալու Սարդարապատ որպես վարչապետ. լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Մենք գնում են Սարդարապատ՝ նշելու Մայիս 28-ը՝ մեր իրական տոնը։
Մենք ոչ մեկից այդ տոնը չենք գողացել, տարիններով նշել ենք, մեր ինքնության մաս է կազմում»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն ավտոերթով հասան Սարդարապատ, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ էին սպասում նրանց։
Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ կգիշերի Սարդարապատի հուշահամալիրին հարող տարածքում։
Հուշահամալիրի մոտակայքում րաններ են տեղադրվելու անձրևից պաշտպանվելու համար։
Ավելի վաղ շարժման առաջնորդներից Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ մնալու են Սարդարապատում` մայիսի 28-ին նշելու Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։